Հայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ Լուսանկար
Ռուս հայտնի հեռուստահաղորդավար Ալեքսանդր Գորդոնը ամուսնանում է 6-րդ անգամ։ Ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ-ները, վերջինս այդ մասին ասել է Անտոն Կրասովսկու հետ զրույցի ժամանակ։ Նրա նոր կինը 23 տարեկան է։
Ապագա կնոջ անունը հաղորդավարը չի բացահայտել։ Հարցին, թե քանիերորդ անգամն է, որ ամուսնանում է, Գորդոնն ասել է, որ չի հաշվում։ Նաեւ հասկացրել է, որ նպատակ չունի անպայման իրենից տարիքով զգալիորեն փոքր կանանց ընտրելու որպես ապագա կին, թեեւ բոլոր նախկին կանայք նրանից տարիքով փորք են եղել՝ որպես կանոն։
«Ես պարզապես սիրահարվում եմ։ Ջահել տղա եմ, վերջապես»,- նկատել է հաղորդավարը։ Նրա նախկին կինը եղել է Սոֆյա Քալանաձեն, ով նույնպես 23 տարեկան էր։ Նրանց տարիքային տարբերությունը կազմում է 38 տարի։ Քալանաձեն ու Գորդոնն ամուսնացել էին 22 թվականին։ Այն ժամանակ աղջիկը դեռ 20 տարեկան էր։
Ի դեպ, նախկին հինգ պաշտոնական ամուսնություններից Գորդոնն ունի երկու որդի եւ երկու դուստր։


