Նիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին
ՀրապարակախոսությունՆիկոլի գլխավորած հայադավների կառավարությունը երեկ կայացած նիստում հավանություն է տվել ՀՀ հողային օրենսգրքում կատարված փոփոխությանը, որով նախատեսվում է Հայ Առաքելական եկեղեցուն (ՀԱԵ) զրկել հողամասերը սեփականության իրավունքով անհատույց ստանալու իրավունքից: Օրինագիծն ուղարկվելու է խորհրդարանի հաստատմանը:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի ներկայացրած նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին կետի 1.2 ենթակետը հոդվածը, որով նախատեսվում է պետության եւ համայնքների սեփականության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին)՝ եկեղեցիների եւ եկեղեցապատկան կառույցների շինարարության ու դրանց սպասարկման համար: Այս մասին նույն օրն արդեն նույնիսկ արտերկրի մամուլն է գրել:
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձգտում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հեռացմանը՝ հոգեւորականի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, այդ թվում՝ ղարաբաղյան հարցի շուրջ»,- գրել է «ՌԻԱ Նովոստի»-ն եւ հավելում. «Մասնավորապես, Գարեգին Բ-ն 2020 թվականին Ղարաբաղում հակամարտության սրումից հետո վարչապետին կոչ էր անում հրաժարական տալ։ Կաթողիկոսին պաշտոնից հեռացնելու համար Փաշինյանը Հայ Առաքելական եկեղեցին «նորոգելու» ծրագիր է մշակել, որով առաջարկել է պատրիարքական աթոռի ժամանակավոր տեղապահ նշանակել, ինչպես նաեւ ընդունել Եկեղեցու նոր կանոնադրությունը՝ մինչեւ նոր կաթողիկոսի ընտրությունը:
Իշխանությունների եւ եկեղեցու բախումն ուղեկցվում է հոգեւորականների հետապնդմամբ։ Այժմ տարբեր մեղադրանքներով անազատության մեջ են գտնվում Հայ Առաքելական Եկեղեցու չորս բարձրաստիճան հոգեւորական։ ՀԱԵ-ում նրանց հետապնդումն անօրինական են համարում։ Եկեղեցու օգտին հանդես եկած գործարար եւ բարերար Սամվել Կարապետյանին, որը շատ միջոցներ է ներդրել Հայաստանի զարգացման համար, ձերբակալել են, ինչը հարուցել է աշխարհով մեկ սփռված Սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչների վրդովմունքը, որոնք «ՌԻԱ Նովոստի»- ին հայտարարել են, որ Եկեղեցու եւ նրա կողմնակիցների քաղաքական հետապնդումն անթույլատրելի է»։
Մեր Եկեղեցու դեմ արշավանք սկսած Նիկոլ հայադավից եւ իր գլխավորած կառավարությունից վերոնշյալ քայլը (օրենսդրական փոփոխությունը) միանգամայն սպասելի էր: Թուրք Նիկոլն իր գլխավորած հայադավների կառավարության հետ միասին սեփականության իրավունքով եւ անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, ինչպես պետական դավաճանությամբ հանձնեց Արցախի Հանրապետությունը եւ տարածքներ Հայաստանից, բայց մեր Եկեղեցուն իր հայրենի հողատարածքներից եկեղեցիներ, վանքեր կառուցելու համար ինչ-որ փոքրիկ հողատարածքներ սեփականության իրավունքով անհատույց հանձնելը պետք է օրենսդրորեն բացառել:
Արձագանքելով վերջին շրջանի իրադարձություններին` Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքերը հարձակվել են հայերի վրա։ Թշնամին գրոհում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։ Իսլամի հետեւորդները դատում են Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Սրբազան հայրերին։ (Դատավոր) Մասիսը Փաշազադեի ցանկությունները իրականացրեց։ Փաշինյանը վերացնում է Հայ Եկեղեցու գործոնը, դերն ու նշանակությունը հայ ժողովրդի կյանքում, քանդում է վերջին հենասյունը, որի վրա մի կերպ կանգնած է հայկական պետությունն ու պետականությունը։
Նիկոլը Հայաստանում ճանապարհ է հարթում թուրքերի համար, որ գան բնակվեն ու իրենց ազատ եւ անկաշկանդ զգան, ընկճված ու ճնշված չլինեն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայությամբ ու դոմինանտությամբ։ Որ գան հիմնվեն ու մզկիթ սարքեն եւ նամազ կանչեն առանց վախենալու։ Որ գան հաստատվեն հայ հողի վրա, առանց խոչընդոտի։
Անտարբեր ապրող իմ հայ ժողովուրդ, եթե դու այսօր չպաշտպանեցիր քո Եկեղեցին` վաղը քո ձեռքով մզկիթ կսարքես թուրքերի համար։ Եթե դու այսօր զորավիգ չեղար Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն` վաղը ստիպված հանդուրժելու ես թուրք֊-ադրբեջանական մզկիթների առկայությանը։ Եթե դու այսօր նեցուկ ու թիկունք չեղար Հայ Եկեղեցու սպասավորներին` Դպիրից մինչեւ Կաթողիկոս, ուրեմն վաղը դու ուզես-չուզես կհանդուրժես թուրք մոլլաներին։
Հ. Գ. Մասիս Մելքոնյանն այն դատավորն է, ով կալանքի որոշում է կայացրել Բագրատ սրբազանի, Միքայել սրբազանի, Արշակ սրբազանի մասով։ Դու ի՞նչ խղճով ես հաց կտրում Մասիս, դու ո՞նց ես հանգիստ քուն մտնում Մասիս։ Մասիս Մելքոնյան֊ը Նիկոլ Փաշինյան֊ի գաղափարակից ու գործընկեր Արամ Սարգսյան֊ի քաղաքական հայացքների կիսողն է»։
Իսկ թե ով է Փաշազադեն, դա էլ մենք հավելենք չիմացողների համար: Խոսքն Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ, Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի մասին է, որն իրականում ոչ թե մուսուլմանների աստծո՝ Ալլահի ծառան է, այլ, ինչպես Նիկոլը, Սատանայի:
Ավելի վաղ, ինչպես արդեն նշել ենք մեկ այլ հրապարակմամբ, ՔՊ թուրքախունտայի եկեղեցիներ մուտքն ու գրավումը բարբարոս սելջուկների նման ասպատակություն էր համարել, «Քեմալական պայմանագիրը» թուրքախունտայի հետ նույնականացրել ամերիկաբնակ քահանա տեր Սերոբ Ազարյանը:
Սակայն նրանց հետ, ըստ էության, համամիտ չէ «Ֆեյսբուք»-ի օգտատերերից Արտակ Ռեւազյանը՝ նշված սոցիալական ցանցում կատարած հետեւյալ գրառմամբ. «Այս անօրենների նողկալի արարքը եկեղեցու նկատմամբ, չեն արել անգամ թուրքական զորքերը 1918-ին եւ 1920-21-ի թուրքական օկուպացիայի ժամանակ…»:
Ըստ նրա. «Այս տրագիֆարսը կշարունակվի դեռ երկար ժամանակ, քանի որ գահին նստածը անաստված սրբապիղծ արարած է…»:
Այո, Նիկոլի եւ իր ոհմակից ոմանց պարագայում կարելի է ասել, որ ոչ թե նույնիսկ թուրքերը, այլ սատանայապաշտներն են հարձակվել մեր Եկեղեցու եւ հայերիս վրա:
Տեր Արիստակես քահանա Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ «Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմի հոգեւորականները, բացառությամբ Մոսկվայի Սբ. Պայծառակերպություն եկեղեցու հոգեւոր սպասավոր Տեր Հակոբ քահանա Սարոյանի, միակամ հայտնում են, որ անսասան ու անվերապահ հավատարմությամբ կանգնած են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, նրա ուխտապահ հոգեւորականության եւ Սուրբ Գրիգոր Լուսավորչի գահի ազգընտիր հայրապետ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ինչպես նաեւ ՀՀ իշխանությունների կողմից բանտարկված հոգեւորականների կողքին»:
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=331067&l=am/

