Բա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

2026 թվականի ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնող ու իրեն արդեն վարչապետ երեւակայած ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ  հայտարարել է, թե քանի դեռ նախկին նախագահները մասնակցում են քաղաքական պայքարին, ընդդիմության միավորման հեռանկար չկա: Ահա այսպես է վերջինս արդարացնում իր նախաձեռնած «Միասնության թեւերի» թեւաթափ վիճակը: Բայց այստեղ զարմանալին այն է, որ ով-ով, բայց Թաթոյանը նախկիններից չպետք է խոսի, որովհետեւ ինքը դուբլ նախկին է՝ ե՛ւ նախկին իշխանությունների օրոք էր պաշտոնի, ե՛ւ Նիկոլ Փաշինյանի օրոք: «Մի քանի նորաթուխ «քաղաքական» գործիչներ կան, որոնք Նիկոլին հեռացնելու հավակնությունով մտել են քաղաքական դաշտ, բայց ձեռքի հետ էլ հանդես են գալիս պաշտոնաթող նախագահների ընտրություններին մասնակցելու դեմ։ Թե բա՝ եթե պաշտոնաթող նախագահները մասնակցեն, Նիկոլը կվերընտրվի։ Թե բա՝ նրանք «նախկիններ» են։ Բա դուք ո՞վ եք,նախկին չե՞ք… Նախկինների կառավարությունում չե՞ք աշխատել, ՀՀԿ ֆրակցիայի կողմից չե՞ք ընտրվել պաշտոնների Մնացել էր դուք ասեիք պաշտոնաթող նախագահներն ու իրենց քաղաքական թիմերն ի՞նչ անեն», - միանգամայն դիպուկ հարցեր է բարձրացնում ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

Ոչ պակաս ուշագրավ է այն, որ Շարմազանովի խոսքերը չմարսած ՊԵԿ նախկին նախագահ ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆՆ է որոշել արձագանքել՝ իբրեւ «Միասնության թեւերի» միակ թեւութիկունք: «Եթե նպատակը իսկապես գործող իշխանության հեռացումն է, ապա պետք է պատրաստ լինել նաեւ տհաճ ճշմարտություններին», - եզրահանգել է թալանի ու կոռուպիցիայի մշտապես առանցքային դեր ունեցող կառույցի նախկին նախագահը՝ միայն թե այս անգամ սրբի դեմքով։ Անանյանի խոսքերն էլ ապշեցրել են Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանին: «Անկախ նրանից` ով ինչ վերաբերմունք ունի այս կամ այն քաղաքական ուժի վերաբերյալ, պետք չի էլի, սենց մոռանալ` դուք ով եք եղել՝ մինչեւ հեղափոխությունը կամ առավելեւս հեղափոխությունից հետո: Դավիթ Անանյանը, ով էսօր սենց արագ ուզում է հեռանալ «նախկիններից», երեւի մոռացել է, որ ինքը 2016-2018 թվականներին զբաղեցրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ Փաշինյանի օրոք՝ ՊԵԿ նախագահի: Շարմազանովին կարող է քաղաքական նման դասեր տալ մի մարդ, ով ոչ վաղ անցյալում գոնե չի աշխատել նույն «նախկինների» կառավարությունում, կամ եթե կուզեք ավելի վատ՝Փաշինյանի կառավարությունում: Այ սա է Անանյանի «տհաճ ճշմարտությունը»: Շատ վատ է, որ դեռ չկայացած եւ չճանաչված՝ արդեն փորձում են նման անհեռատես դիրք բռնել ընդդիմադիր դաշտում»:

Ի դեպ, այն, ինչ գրում էր «Իրավունք»-ը շատ ավելի վաղ, հիմա մամուլում նոր մանրամասներ են հայտնվում: Ըստ որոշ լրատվականների` Արման Թաթոյանի նախաձեռնությունը ֆինանսավորում են ռուսաստանյան շրջանակներ. ոչ միայն ազգակցական ԱՐԱՅԻԿ ԹԱԹՈՅԱՆԸ, այլեւ ԱՐԹՈՒՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ («Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատերը) եւ ԿԱՐԵՆ ՏԱՏԻՆՑՅԱՆԸ (մոսկվաբնակ գործարար, կաթնամթերքի եւ օղու գործարանների սեփականատեր): Այո, Ռուսաստանում աշխատած փողերով ֆինանսավորում են մի քաղաքական ուժի, որը Հայաստանում արդեն իսկ դիրքավորվել է ամենաթունդ հակառուսականների հետ մի դաշտում: Վառ օրինակ՝ «Շանթ» դաշինքը: Պատահական չէ, որ բոլորովին վերջերս «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման համակարգող, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը զգուշացնում էր. «Ես շատ անուններ կարող եմ այսօր տալ, որ Ռուսաստանի հայերը աջակցել են այն մարդկանց, ովքեր բացահայտ, թե ոչ բացահայտ աշխատում են Արեւմուտքի վրա»:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում