«Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետ
Իրավական2026 թվականին հաշված օրերեն մնացել ինչպես են ճանապարհում անցնող տարին հայտնի մարդիկ, ինչպիսի հույսերի եւ առաջնահերթություններով են պատրաստվում դիմավորել գալիք տարին։
Շարքը սկսում ենք հանրությանը հայտնի փաստաբան, «Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍՍԱՐՅԱՆԻ հետ, նախ հետաքրքրվելով անցնող տարվա ձեռքբերումներով.
- Անցնող տարին «ԼԵՎ ԳՐՈՒՊ» փաստաբանական գրասենյակի համար եղել է իրավական պատասխանատվության, սկզբունքայնության և մասնագիտական դիմակայության տարի։ Գրասենյակը շարունակել է իր գործունեությունը՝ հավատարիմ մնալով հիմնարար կարգախոսին․
«Իրավունքը գիտություն է բարու և արդարի մասին»։
- Պարոն Բաղդասարյան, որո՞նք են եղել ընկերության գործունեության հիմնական ուղղությունները։
- Տարվա ընթացքում «ԼԵՎ ԳՐՈՒՊ»-ը ակտիվ գործունեություն է ծավալել՝ քրեական, քաղաքացիական,վարչական, սահմանադրական և միջազգային իրավունքի ոլորտներում։ Հատուկ կարևորություն է տրվել՝ քաղաքականացված և հանրային հետաքրքրություն ներկայացնող գործերին, գույքային իրավունքների պաշտպանությանն ու ապօրինի կալանքների վիճարկմանը, դատական ակտերի վերաքննիչ և վճռաբեկ բողոքարկումներին, Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմումների նախապատրաստմանը։
Տարին առանձնացել է նաև այն հանգամանքով, որ գրասենյակը հանդես է եկել իրավունքի գերակայության և փաստաբանի անկախության պաշտպանության դիրքերից՝
արձանագրելով իրավապահ և վարչական մարմինների կողմից թույլ տրված խախտումներ,
բարձրաձայնելով փաստաբանական գործունեության նկատմամբ ճնշման անթույլատրելիությունը։
-Ինչպիսի՞ Մասնագիտական մոտեցում է որդեգրել ընկերությունը։
-«ԼԵՎ ԳՐՈՒՊ»-ի աշխատանքը բնութագրվել է՝ իրավական հիմնավորվածությամբ, դատական և սահմանադրական նախադեպերի կիրառմամբ, ՄԻԵԴ-ի պրակտիկայի ակտիվ ներգրավմամբ, իրավաբանական էթիկայի և պատասխանատվության բարձր նշաձողով։
Գրասենյակը շարունակել է հանդես գալ նաև որպես հանրային իրավական խոսքի հարթակ՝
մասնակցելով իրավաքաղաքական քննարկումներին,
ներկայացնելով մասնագիտական գնահատականներ
իշխանություն–եկեղեցի հարաբերությունների,
քաղաքական հետապնդումների,
խղճի և խոսքի ազատության հարցերի շուրջ։
Ամփոփելով խոսքս կարող ենք փաստել, որ «Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝
ամուր մնալով օրենքին,
արդարությանը
և օրինապաշտ քաղաքացու գաղափարին։
Շնորհավեր Ամանոր ը Սուրբ Ծնունդ։
ԱՍՏՎԱԾ ՕՐՀՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ։

