Զախարովան՝ AZAL ինքնաթիռի վթարի մասին

Միջազգային

Մենք նպատակաուղղված ենք լիարժեքորեն կատարել Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, որոնք կայացվել են սույն թվականի հոկտեմբերի 9-ին Դուշանբեում՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում տեղի ունեցած հանդիպման արդյունքում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով մեկ տարի առաջ Ակտաուի մոտ ադրբեջանական AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման վերաբերյալ հարցը։

«Դեկտեմբերի 25-ին՝ այսօր, լրացավ այդ ողբերգության ուղիղ մեկ տարին։ Սա մեզ համար համընդհանուր ողբերգություն է։ Ավիավթարի հետևանքով զոհվել են Ռուսաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի քաղաքացիներ, տուժել են Ղրղզստանի քաղաքացիներ։ Ամբողջովին կիսում ենք բոլոր նրանց ցավն ու տառապանքը, ովքեր կորցրել են իրենց հարազատներին ու մտերիմներին։ Ավիավթարի տարելիցին ընդառաջ՝ երեկ՝ դեկտեմբերի 24-ին, Գրոզնիում տեղի է ունեցել այդ ողբերգության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությունը՝ Չեչնիայի Հանրապետության ղեկավարության, ինչպես նաև Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Սահիբ օղլու Մուստաֆաևի մասնակցությամբ։ Թռչող ինքնաթիռ պատկերող հուշարձանի վրայի մակագրությունն ասում է. «Հավերժ հիշատակ ավիավթարի զոհերին։ Ձեր անունները հավերժ կմնան մեր սրտերում»»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ աղետի հիմնապատճառը «ռուսական քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների վրա Կիևի վարչակարգի կողմից անօդաչու թռչող սարքերով իրականացված ահաբեկչական հարձակումներն են»։

«Այնուհետև՝ 2024 թվականի դեկտեմբերի 28-ին, Ռուսաստանի Դաշնության նախագահը Ադրբեջանի Հանրապետության նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում պաշտոնական ներողություն է խնդրել այն կապակցությամբ, որ ողբերգական միջադեպը տեղի է ունեցել մեր երկրի օդային տարածքում։ Աղետի բոլոր հանգամանքների միջազգային քննությունն իրականացնում է Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը կից ստեղծված հատուկ հանձնաժողովը։ Ռուսական կողմը սերտորեն համագործակցում է տվյալ կառույցի հետ և ցուցաբերում է անհրաժեշտ ողջ աջակցությունը։ Ռուսաստանի ավիացիոն իշխանությունները պատասխանել են ղազախ գործընկերների բոլոր հարցումներին։ Մենք նպատակաուղղված ենք լիարժեքորեն կատարել Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, որոնք կայացվել են սույն թվականի հոկտեմբերի 9-ին Դուշանբեում՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում տեղի ունեցած հանդիպման արդյունքում։ Ինչպես նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեջբերում եմ. «Այն ամենը, ինչ պահանջվում է նման ողբերգական դեպքերում, ռուսական կողմից՝ կարվի»։ Մենք ակնկալում ենք, որ մոտ ժամանակներս ղազախական հանձնաժողովը կավարտի իր քննությունը և մենք համատեղ կփակենք այս ողբերգական միջադեպի, այս ողբերգության հետ կապված բոլոր մնացած հարցերը։ Դրանում ոչ ոք չպետք է կասկած ունենա»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում