Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
ՀասարակությունԴեկտեմբերի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 26-ին, 27-ի գիշերը, 29-ի ցերեկը առանձին շրջաններում, 27-ի կեսօրից հետո, 28-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, 27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17- 20 մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

