Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. Կարապետյան

Հանդիպում

Ամանորին ընդառաջ «Իրավունք»-ն անցնող տարվա վերջին իրադարձություններն ամփոփել եւ գալիք տարվա սպասումների մասին է զրուցել քաղաքական մեկնաբան ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:

Տարին ամփոփելու փոխարեն՝ վերստին մտահոգություններ կան, որ Մայր Տաճարում այս տարվա վերջին պատարագի օրը Նիկոլ Փաշինյանը նոր գրոհ է կազմակերպելու՝ այս անգամ իր առաջնորդությամբ: Ի՞նչ կասեք այս մասին:

Նիկոլ Փաշինյանն, իմ համոզմամբ, ամեն գնով փորձում է իրականացնել եւ ավարտին հասցնել Ալիեւ-Փաշազադեից եկող հրահանգը։ Տասը տիրադավ սրբազանների միջոցով Վեհարան գրոհելու օպերացիան ձախողողելուց հետո՝ նա մեկշաբաթյա դադար վերցրեց. հավանաբար պատրաստվում է նոր գրոհի։ Իրենց շրջանակներում խոսվում է Վեհափառ Հայրապետի հնարավոր ձերբակալության, եւ այս տարվա վերջին պատարագը պղծելու մտադրության մասին, սակայն այս պահին որեւէ հստակ տեղեկություն չկա։

Ամեն դեպքում, վստահ եմ՝ թե՛ Վեհափառը, թե՛ վանականներն ու հավատացյալ հոտը պատրաստ են ցանկացած տիպի սադրանքի եւ թույլ չեն տալու Նիկոլ Փաշինյանին քանդել Հայ Եկեղեցին։

Դուք բողոքի ակցիա իրականացրեցիք 10 տիրադավ հռչակված եպիսկոպոսներից Նավասարդ սրբազանի դեմ: Հետաքրքիր է՝ նման ակցիաները շարունակություն կունենա՞ն, Ամանորին ընդառաջ ո՞ւմ եք պատրաստվում «այցելել»:

Մենք իրականացրել ենք ամոթի ակցիա տասը չսրբազանների դեմ՝ ի դեմս Կճոյանի, ում Նիկոլ Փաշինյանը ժամանակին պիտակավորել էր որպես «Բենթլի Սամո» եւ «օֆշոր Սամո», իսկ այսօր հենց այդ նույն պիտակավորված անձի հետ մտել է հանցավոր համաձայնության՝ Եկեղեցու դեմ գրոհ կազմակերպելու նպատակով։

Ինչ վերաբերում է Ամանորին «նվեր այցերին»՝ կլինե՞ն, թե՞ ոչ, կցանկանամ դա թողնել անակնկալ՝ չխախտելով ամանորյա ավանդույթը։

Նոր տարին դիմավորում ենք մի իրավիճակում, երբ կալանքի տակ են չորս եպիսկոպոս ու արքեպիսկոպոս: Արդյոք բավարարն արվեց ընդդիմության, ինչու ոչ, պարզ ու հասարակ քրիստոնյաների կողմից՝ նրանց օր առաջ ազատության համար:

Ցավով եմ նշում, որ Արշակ, Միքայել, Բագրատ եւ Մկրտիչ սրբազանները գտնվում են անազատության մեջ, սակայն լիովին վստահ եմ սրբազան հայրերի ամրության վրա։ Նրանց կալանքով հնարավոր չէ կոտրել կամ ճնշել։ Մենք, այո՛, ցավ ու ծանր հոգեվիճակ ունենք, որ սրբազան հայերն անազատության մեջ են, բայց դա չի նշանակում հուսահատություն, ճիշտ հակառակը՝ մենք պետք է ավելի ամրանանք եւ ավելի սառը հաշվարկով եւ ճիշտ քայլերի հաջորդականությամբ վերջ դնենք այս չարիքի խորհրդանիշ իշխանությանը։

Տեսեք, մի կողմից տպավորիչ էր դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռում առկա դիմակայությունն ու 10 տիրադավների փախչելը տարածքից, բայց չե՞ք կարծում, որ այնտեղ պետք է լիներ ոչ թե 2-3 հազար, այլ բազմահազար հոծ բազմություն: Ի՞նչն է պակասում մարդկանց կրկին փողոց դուրս գալու համար:

Այս փուլում չեմ ցանկանում գնահատականներ տալ ընդդիմության կամ հավատացյալ հոտի գործողություններին. ես ինքս այդ երկու շրջանակների մաս եմ կազմում։ Մենք գործ ունենք բռնապետական վարքագծի հետ, եւ պայքարը պետք է լինի հնարավորինս գրագետ, հավասարակշռված եւ սառնասիրտ, որքան էլ դա դժվար լինի։

Դեկտեմբերի 18-ին բոլորս ականատես եղանք, թե ինչպես ընդդիմությունն ու հավատացյալ ժողովուրդը միասնական կանգնեցին հանուն Եկեղեցու եւ թույլ չտվեցին հերձվածային խմբակին ու իշխող ուժին իրականացնել ալիեւյան հրահանգը։ Վստահ եմ՝ ցանկացած նոր գրոհ նույն կերպ կասեցվելու է։

Այո՛, ցանկալի կլիներ, որ այդ օրը Մայր Տաճարում լիներ ոչ թե մի քանի հազար, այլ երկու միլիոն մարդ, սակայն ներկաների քանակը լիովին բավարար էր, որպեսզի հերձվածների խմբակը փախուստի դիմեր։ Ավելին՝ եթե նրանք չհեռանային, հետեւանքներն իրենց համար անդառնալի կլինեին։

Ի՞նչ սպասումներ ունեք 2026-ից՝ Հրե Ձիու տարուց, հատկապես, որ խորհրդարանական ընտրությունները սարերի հետեւում չեն: Ովքե՞ր են լինելու Հրե Ձիու թամբին, ովքե՞ր սմբակների տակ:

Սա սպասում չէ, այլ արդեն ութերորդ տարին շարունակվող նույն ցանկությունն է եւ նպատակը՝ Հայաստանն առանց Նիկոլ Փաշինյանի։ Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա հրահանգիչ Ալիեւը։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում