Մահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր Պետրոսյանը

Հասարակություն

Խոր ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ինֆորմատիկայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Վլադիմիր Գեւորգի Պետրոսյանը՝ գիտնական, մեծ հայրենասեր, նվիրյալ ուսուցիչ եւ հայ-ռուսական պատմական ու քաղաքական հարաբերությունների խորագետ հետազոտող։

Վլադիմիր Պետրոսյանը հայ պատմագիտական մտքի այն նշանավոր ներկայացուցիչներից էր, ով իր գիտական աշխատություններով, հրապարակային ելույթներով եւ սկզբունքային քաղաքացիական դիրքորոշմամբ հետեւողականորեն ընդգծում էր հայ ժողովրդի պատմական ճակատագրում Ռուսաստանի ունեցած դերը՝ հիմնվելով դասականների ժառանգության եւ փաստական վերլուծության վրա։ Նրա աշխատությունները, այդ թվում՝ «Հայաստան. Ռուսաստա՞ն, թե՞ Արեւմուտք» գիրքը, լայն արձագանք են գտել գիտական եւ հասարակական շրջանակներում՝ դառնալով ազգային անվտանգության, պատմական հիշողության եւ պետական մտածողության շուրջ կարեւոր քննարկումների հիմք։

Պրոֆեսորի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին՝ «ԼյուԱր» սգո սրահում։ Հուղարկավորությունը կկայանա դեկտեմբերի 26-ին, ժամը՝ 12:30-ին, նույն սրահից՝ Արագածոտնի մարզի Հարթավան գյուղում։

Վլադիմիր Գևորգի Պետրոսյանը կմնա ամենքիս հիշողության մեջ որպես սկզբունքային մտավորական, պատմության հանդեպ խոր պատասխանատվությամբ գիտնական և սերունդներ կրթած ուսուցիչ, որի թողած գիտական ու գաղափարական ժառանգությունը դեռ երկար ժամանակ կմնա արդիական ու պահանջված։
Թող նրա հիշատակը լինի պայծառ։

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի...

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում