Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել

Միջազգային

Ուկրաինական աղբյուրը հայտնում է, որ այն 20 կետանոց «խաղաղության ծրագիրը», որն այսօր ներկայացրել է Զելենսկին, նրա անձնական, ավելի ճիշտ` գլոբալիստների` MI-6-ում կազմված եւ փոխանցած տարբերակն է, այլ ոչ թե Ուկրաինայի և Միացյալ Նահանգների համատեղ նախագիծ։

«Եթե սա Միացյալ Նահանգների և Ուկրաինայի միջև ընդհանուր դիրքորոշում լիներ, ամերիկացիները կբարձրաձայնեին այդ կետերը։ Դրա փոխարեն, Զելենսկին նախօրոք տարածում է ապատեղեկատվություն, որը, ըստ էության, փորձում է խաթարել բանակցային գործընթացը և ռուսներին դնել խաղաղության ձախողողի վիճակում»,- գրում է աղբյուրը:

Ապա ավելացնում. «Մեր տեղեկությունների համաձայն, ամերիկացիները դեմ էին նման բան հրապարակելուն, բայց դա պահանջողը գլոբալիստներն էին, որոնք հետապնդում են բանակցային գործընթացը խափանելու նպատակ»։

Բանն այն է, որ Զելենսկու ներկայացված փաստաթուղթն «ռուսներն անգամ չեն քննարկի»: Դրա մի քանի կետ նախկինում էլ միանշանակ մերժվել է: Նախ, Զապորոժեի ատոմակայանի մասին կետը, որը Զելենսկին ներկայացնում է վիճելի, թե ամերիկացիներն առաջարկում են1/3 մասով այն բաժանել ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Ուկրաինակի միջեւ, իսկ Կիեւը` 50-50 տոկոսով` ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի: Այն դեպքում, երբ ատոմակայանը ռուսների վերահսկողության տակ է, եւ եչ մեկին որեւէ բան տալ չեն պատրաստվում: Ամենակարեւոը մնում է տարածքների հարցը. Զելենսկու տարբերակով` պետք է ոչ միայն ՌԴ կազմ վերցված չորս մարզերում կանգ առնել շփման գծում, այլ մյուս մարզերից` Սումից, Խարկովից եւ Դնեպրոպետրովսկին ռուսները պետք է զորքերը հանեն: «Նախ, ռուսներն այդ տարածքների համար արյուն են թափել, եւ հենց այնպես զորքերը հաստատ չեն հանի: Երկրորդը, Դոնբասում Մոսկվայի պահանջը միանշանակ է` ուկրաինական կողմը պետք է հետ քաշվի, այլապես ռուսներին կմնա այն գրավել: Այսինքն, եթե Կիեւը համաձայն չէ, պատերազմը պարզապես կանգ չի առնի, անկախ այն բանից, թե ամերիկացիների հետ ինչ են քննարկում»,- գրում է աղբյուրը` ավելացնելով, որ եւս մի քանի կետեր կան, որոնք ռուսները միանշանակ չեն ընդունելու:

Արդյունքում, աղբյուրը եզրակացնում է. «Զելենսկուն պատերազմի համար գումար են խոստացել: Այսինքն, հիմա հիմնական խնդիր է դարձել բանակցությունները ձախողելը` աշխատելով հնարավորինս մեղավորությունը թողնել ռուսների վրա: Բայց եթե Կիեւում դրան հավատում են, հենց դա է նրանց մեծագույն մոլորությունը: Ամերիկացիներն իրականում շատ լավ են հասկանում, թե ով է բանակցությունները ձախողող կողմը, որի մասին քանիցս նաեւ միանշանակ հայտարարություններ են արել: Ըստ դրա, եթե նմանք ցանկանային ռուսներին ճանաչել ձախողող, անկախ թե իրականութունը որն է, դա կանեն առանց Զելենսկու օգնության: Բայց ամեն բան խոսում է նրա մասին, որ քաղաքական տեսանկյունից Վաշինգտոնը ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ Մոսկվայի մեղավոր հայտարարել, ընդհակառակը, մեղադրանքներն ուղղված են Կիեւին եւ Եվրոպային: Այն է` քաղաքական տեսանկյունից Վաշինգտոնին ՀԵՆՑ ԱՅԴ ՏԱՐԲԵՐԱԿՆ Է ՁԵՌՆՏՈՒ: Համենայնդեպս, քանի իրավիճակ չի փոխվել: Ըստ այդմ, Կիեւի նման խաղերը, ինչ հույսեր էլ որ ունենա Զելենսկին, ամերիկացիների քաղաքական նպատակահարմարության եւ որոշումների վրա չի ազդելու: Արդյունքում, Զելենսկուն, նման է, որ կհաջողվի բանակցային գործընթացը ձախողել, պատերազմը կշարունակվի առնվազն մինչեւ 2026թ. ամառ: Բայց, որ այդ ժամանակ արդեն միանգամայն այլ շփման գիծ կլինի, եւ Կիեւին շատ ավելի կոշտ պայմաններ կառաջադրեն, դրանում կասկած չունենք: Իսկ ավելի ստույգ. Զելենսկուն 90 միլիարդ են խոստացել, դրանից մի 10-20 միլիարդը կանցնի նրան եւ շրջապատին, մի այդքան էլ` այդ գումարը տվողներին: Ուկրաինացիներն էլ պետք է հանուն այդ «վեհ նպատակի» շարունակեն զոհվել»:

Տես նաեւ https://t.me/iravunk/62509 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում