Ալիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանը
ՄիջազգայինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է Լեռնային Ղարաբաղի օկուպացված մայրաքաղաք Ստեփանակերտում «հաղթանակի զբոսայգու» բացմանը։ Ադրբեջանական լրատվամիջոցները նման «նշանակալի» միջոցառման վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդում։
Նշենք, որ Ալիևն այս իրադարձությունը հարմարեցրել է սեփական ծննդյան օրվան։

