Կառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր Աթոռին

Հասարակություն

Կառավարությունն առաջարկում է հողային օրենսգրքում փոփոխություններ կատարել, այսուհետ համայնքային ու պետական հողերը Մայր Աթոռին եկեղեցիների շինարարության ու սպասարկման համար տրամադրել ոչ թե անհատույց սեփականության իրավունքով, այլ միայն անհատույց օգտագործման իրավունքով։ Համապատասխան նախագիծը ներառված է կառավարության դեկտեմբերի 25-ի նիստի օրակարգում։ Այս մասին փոխանցում է Ազատությունը:

Օրենքի նախագծի հիմնավորումներում չի նշվում, թե ինչու է այս փոփոխությունն իրականացվում։ Միջգերատեսչական քննարկումների ընթացքում սա ֆիքսել է նաև Արդարադատության նախարարությունը՝ շեշտելով, որ «ներկայացված հիմնավորումից հնարավոր չէ լիարժեք ձևով գնահատել Նախագծի ընդունման նպատակահարմարությունը, քանի որ բացակայում են ընթացիկ իրավիճակի, խնդիրների, կարգավորման նպատակի և ակնկալվող արդյունքի համապատասխան վերլուծությունները»։

Օրենքի նախագծի հեղինակ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն այս կարգավորման հիմքում դրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2023-ի ապրիլին Տավուշում կայացած մի խորհրդակցության հանձնարարական, ըստ որի, պետք է քննարկել ընդհանուր օգտագործման արոտավայրերով զբաղեցված հողամասերի սեփականության իրավունքով փոխանցման սահմանափակումների նպատակահարմարության հարցը։ Ըստ Արդարադատության նախարարության՝ նշված նախագիծը որևէ կերպ չի անդրադառնում վերը նշված կարգավորումներին։ Արդարադատության նախարարության դիտարկումներից հետո նախագծի հիմնավորումներից այս մասը հանվել է։

Կառավարության կողմից բերված կարգավորումները չեն կարող վերաբերել մինչ այս պահը Մայր Աթոռին հանձնված հողերին։ Ըստ էության, կառավարությունն այլևս սեփականության իրավունքով և անհատույց հողեր չի տա Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն, այլ կկնքի անհատույց օգտագործման պայմանագիր՝ դրա կողմերի իրավունքներով, պարտականություններով ու ժամկետներով։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում