Արագածոտնի թեմն այս հինգշաբթի միասնական աղոթքը կրկին Մայր Աթոռում կանցկացնի
Արագածոտնի թեմի հայտարարությունը․
«Սիրելի՛ քույրեր և եղբայրներն ի Քրիստոս, տեղեկացնում ենք ամենքիդ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, դեկտեմբերի 25-ին, ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի այս տարվա վերջին միասնական ժամերգությունը կկատարվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Վարդան և Ս.Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանում:
Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու Թեմակալ Առաջնորդ, մեր սիրելի հոգևոր ծնող՝ Մկրտիչ Սրբազանի, անազատության մեջ գտնվող բոլոր հոգևորականների, մեր ազատազրկված ու գերեվարված զավակների համար»:
https://iravunk.com/sim/?p=330962&l=am/

