Պուտինը շնորհավորել է Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ
ՄիջազգայինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ և վստահություն հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ ռազմավարական գործընկերության և դաշնակցության ոգով, հաղորդում է Կրեմլի կայքը։
«Ձեր ղեկավարությամբ Ադրբեջանը հասել է համընդհանուր ճանաչված հաջողությունների սոցիալական և տնտեսական ոլորտներում և հետևողականորեն ամրապնդում է իր դիրքերը միջազգային ասպարեզում», - ասվում է Ռուսաստանի նախագահի շնորհավորական հեռագրում։
«Մեր երկրների միջև հարաբերությունները հիմնված են բարեկամության, բարիդրացիության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա։ Վստահ եմ, որ այդ հարաբերությունները կշարունակեն զարգանալ ռազմավարական գործընկերության և դաշնակցության ոգով, ինչը, անկասկած, ծառայում է ռուս և ադրբեջանական ժողովուրդների շահերին», - նշել է Պուտինը։
https://iravunk.com/sim/?p=330944&l=am/

