Լավ, հանուն ինչի՞ էլի. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆԸ թեպետ հերքել է շրջանառվող տեղեկությունները, որ պատրաստվում է ՔՊ ցուցակով պատգամավոր դառնալ, բայց, այդուհանդերձ, առավել ուշագրավ հայտարարություններ է արել: Ավդալյանն ընդգծել է, որ ոչ մի պարագայում քաղաքանությամբ զբաղվելու ցանկություն չունի։ Պարզապես ներկայացրել է մի ծրագիր, որը միտված է մարզերի զարգացմանը։ «Իսկ ովքեր նեղվում են, որ ծրագիրը ներկայացրել եմ Նիկոլ Փաշինյանին, թող իրենք լինեին վարչապետ, իրենց ներկայացնեի։ Ես իմ գործունեությունն անում եմ իմ սպորտի ոլորտում, իմ խնդիրն է զարգացնել սպորտը, այդքան բան», - վրդովված ասել է նա։ Փաստորեն, ի՞նչ է ստացվում՝ չեմպիոնի համար միեւնո՞ւյնն է, թե ում ձեռքը կսեղմի իր գործերն առաջ տանելու համար: Օրինակ, միեւնո՞ւյնն է, որ այս իշխանության ղեկին նստած է մեկը, որի օրոք այսօր կալանավորված է իր հարազատ Գյումրիի քաղաքապետը, Շիրակի թեմի առաջնորդը: Լավ, հե՞չ Ավդալյանը գոնե դիսկոմֆորտ չի՞ զգում այս ամենից: Եվ վերջապես, ինչպե՞ս է զարգացնելու մի քաղաքում սպորտը, որի քաղաքագլուխ Վարդան Ղուկասյանին պահում են անազատության մեջ եւ, ըստ էության, կանգնեցրել ընդհանրապես քաղաքի զարգացումը:

Իսկ թե ինչ էր կատարվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում ոչ միայն զարմանալի, այլեւ զարհուրելի է: Վեհափառ Հայրապետին դավաճանած ու տիրադավ հռչակված եպիսկոպոսները եկել էին ասպատակելու Մայր Աթոռի դեմ, որոնց շարքերում էր նաեւ Տ. ՎԱԶԳԵՆ արքեպիսկոպոս ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆԸ, որն արդեն երկու ամիս է Բալթյան երկրների իր թեմը անտեր թողել եւ Էջմիածնի դեմ խարդավանքների է մասնակցում։ «Սրբազանը նաեւ Կաթողիկոսական տեղապահի հավակնորդ է։ Ինչպե՞ս կարելի է Կաթողիկոսական գահը վստահել աշխատանքային օրենքները չհարգող մի անձնավորության։ Ժողովրդական խոսքն ասում է «Աղից դուրս եկանք, ընկանք աղջուրը», - հարց է բարձրացնում իրանագետ Տիգրան Դավուդյանը: Իսկ ահա այն, ինչ գոռում էր երեկ Վազգեն արքեպիսկոպոսի հետեւից մի քաղաքացի, ուղղակի, փշաքաղվել կարելի է. «Միրզախանյա՛ն, տղուդ` Օհանի արեւ, սուտ ես խոսում: Օհանից ամաչի, այ դավաճան, գետինը մտնես, դու էդ Միրզախանյանների ցեղից պիտի չլինեիր»: Լավ, հանուն ինչի՞ էլի նա եւ իր նմանները ընտրեցին այս խայտառակության եւ ստորացումի ճանապարհը:

Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ ՏԱՐՈՆ ՉԱԽՈՅԱՆՆ էլ, անդրադառնալով երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած դեպքերին՝ ցնցող գրառմամբ է հանդես եկել. «Հայ Առաքելական եկեղեցին չի կարող ունենալ գործակալ կաթողիկոս ու չի ունենալու։ Հայ Առաքելական եկեղեցին չի կարող ունենալ սրբապղծություն հովանավորող կաթողիկոս ու չի ունենալու։ Հայ Առաքելական եկեղեցին չի կարող ծառայել օտարի լծին ու չի ծառայելու։ Հայ Առաքելական եկեղեցին չի կարող ունենալ անաստված, ուխտադրուժ կաթողիկոս ու չունի»: Տպավորություն է, որ անգամ Չախոյանն է կամաց-կամաց վերադառնում իրականություն ու կառուցողական դաշտ: Բա հավատավոր ժողովուրդը, Մայր Աթոռը՝ իր ողջ միաբանությամբ, հենց դա են ասում, դրա համար էլ տիրադավ եպիսկոպոսներին նստեցրին հրաժեշտի գազելն ու հայդե ուղարկեցին հետ: Եվ այս ամենից հետո մնում է միայն հռետորական հարց հնչեցնել՝ եթե իշխանության ներկայացուցիչն է արդեն նույնն ասում, ինչ` ժողովուրդն ու եկեղեցին, ապա ո՞վ է ազգընտիր Վեհափառ Հայրապետի դեմ։ Թերեւս հենց այստեղ է, որ իրականությունը դառնում է անխուսափելի, իսկ զարմանքը՝ լիովին հիմնավորված։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում