Կոֆե դնողների իշխանությունը

Վերլուծություն

Հայաստանյան ներքաղաքական կյանքը վերջին շրջանում ավելի ու ավելի է հիշեցնում ոչ թե պետական մտածողության, այլ սրճարանային ինտրիգների հարթակ, որտեղ որոշումները կայացվում են «սուրճ խմելու» ընթացքում, իսկ պատասխանատվությունը մնում է օդում կախված։ Եվ պատահական չէ, որ հենց «սուրճի» թեման դարձավ հերթական քաղաքական փոխհրաձգության առանցքը՝ այս անգամ Ռուբեն Ռուբինյան-Էդմոն Մարուքյան տանդեմում։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի ֆեյսբուքյան գրառումը, թե իբր Էդմոն Մարուքյանը մինչեւ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը թողնելը, երբ Նիկոլ Փաշինյանն ամիսներով չէր ընդունում նրան, առաջարկել է դուրս գալ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից, եթե խնդիրը դա է, ԼՀԿ նախագահի կողմից ոչ միայն հերքվեց, այլ վերածվեց քաղաքական վիրավորանքի՝ «իմ սուրճ դնողն է եղել» ձեւակերպմամբ։

Իրականում սա շատ ավելի խորքային երեւույթի արտացոլում է. իշխանության եւ «կիսաընդդիմության» հարաբերությունները վաղուց անցել են գաղափարական դաշտից եւ հայտնվել անձնական ծառայությունների, նեղ շրջանակների ու փոխադարձ կախվածությունների տիրույթում։

Մարուքյանը հայտարարում է, թե Ռուբինյանի բոլոր խոսքերը սուտ են, իսկ ինքը չի պատրաստվում արձագանքել «անլուրջ մարդու»: Բայց հենց այս հայտարարությունն էլ բացահայտում է քաղաքական դեգրադացիայի աստիճանը. երբ պետական այրերը միմյանց չեն հակադարձում գաղափարներով, փաստերով կամ ծրագրերով, այլ հիշեցնում են, թե ով ում սուրճն է դրել: Իսկ հասարակությունը մնում է առանց պատասխանների՝ ինչո՞ւ է երկիրն այս վիճակում։

ԻՍԿ Ո՞ՒՄ ՍՈՒՐՃ ԴՆՈՂՆ ԷՐ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ

Այո՛, հարցն ավելի լայն է, քան մեկ փոխադարձ վիրավորանքը: Էդմոն Մարուքյանը, որը այսօր հանդես է գալիս որպես «թունդ ընդդիմադիր», քաղաքական հիշողության մեջ ամրագրված է բոլորովին այլ կերպ։ 2020 թվականի մայիսին նա Նիկոլ Փաշինյանի հետ «սուրճ էր խմում» եւ վստահեցնում, որ Արցախի հարցում որեւէ մտահոգիչ բան չկա։ Իսկ ընդամենն ամիսներ անց տեղի ունեցավ 44-օրյա աղետը, եւ որի պատասխանատվությունից Մարուքյանը հիմա փորձում է խուսափել՝ իրեն ներկայացնելով որպես արտաքին դիտորդ:

Հիշեցնենք՝ «Ելք» դաշինքի օրոք Մարուքյանը, Փաշինյանը եւ Արամ Զ. Սարգսյանը հանդես էին գալիս միացյալ գաղափարախոսությամբ.ԵԱՏՄ-ն սխալ էր, ՀԱՊԿ-ը՝ կասկածելի, իսկ Արցախի հարցում «փոխզիջում» բառը՝ վտանգավոր։ Ի՞նչ փոխվեց։ Մի՞թե գաղափարներն էին սխալ, թե՞ պարզապես իշխանության համն էր քաղցր։ Եվ եթե այսօր Մարուքյանը փորձում է համոզել, որ ինքն այլեւս կապ չունի նիկոլական քաղաքականության հետ, ապա պետք է բացատրի՝ ինչպե՞ս եղավ, որ նույն մարդը դարձավ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպանը եւ կիսեց նրա քաղաքական պատասխանատվությունը։

ԵԼՔԸ ՄԵԿՆ Է՝ ՎԵՐՋ ԴՆԵԼ ՍՐՃԱՐԱՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Ավելի հետաքրքիր է հետագա զարգացումների տրամաբանությունը։ ՔՊ-ից վտարված պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը սկսել էին Փաշինյանին պաշտոնանկ անելու գործընթաց, իսկ վարչապետի թեկնածու առաջադրել հենց Մարուքյանին։ «Պատմական գործընթաց»՝ ինչպես ինքն է բնորոշում։ Բայց որքան էլ փորձեն դա ներկայացնել որպես նոր էջ, իրականում տեսնում ենք նույն հին սցենարը՝ վերահսկվող ընդդիմություն, ձայների փոշիացում եւ 2026-ին Փաշինյանի վերարտադրություն՝ արդեն կոալիցիոն փաթեթավորմամբ։

Սա է «կոֆե դնողների իշխանության» իրական էությունը. մարդիկ, որոնք տարիներ շարունակ սուրճ են խմել նույն սեղանի շուրջ, այսօր ձեւացնում են, թե իրար չեն ճանաչում, բայց քաղաքական հաշվարկներում շարունակում են մնալ նույն խաղի մասնակիցները։ Իսկ ժողովուրդն այլեւս չի հավատում ո՛չ Փաշինյանին, ո՛չ նրա թիվ մեկ ընդդիմադիր Ռոբերտ Քոչարյանին, ո՛չ էլ նրանց արբանյակ դարձած «նոր» դեմքերին։

Ելքը մեկն է. պետք է վերջ դնել սրճարանային քաղաքականությանը, անձնական վիրավորանքներին ու կեղծ տարանջատումներին։ Հայաստանը կարիք ունի նոր գաղափարախոսության, նոր ուժի եւ ամենակարեւորը՝ հիշողություն ունեցող քաղաքական գործիչների։ Որովհետեւ ով այսօր մոռանում է իր երեկվա խոսքը, վաղը նույն հեշտությամբ կմոռանա նաեւ երկրի շահը։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=330923&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ