Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին կտեղափոխեն «Վարդաշեն» ՔԿՀ
Ներքաղաքական«Իրավունք»-ի տեղեկություններով` երեկ երեկոյան Սիսական ջոկատի հրամանատար ԱՇՈՏ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ՝ Աշոտ Երկաթին, տարել են ոստիկանության Սիսիանի բաժին, ապա կալանավորել: Նրան տեղափոխել են «Վարդաշեն» քրեակատաողական հիմնարկ:
Հիշեցնենք, որ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը դեռեւս հոկտեմբերին Վերաքննիչ քրեական դատարանի կողմից դատապարտվել է 1 տարի 10 ամիս 3 օր ժամկետով ազատազրկման: Նա մեղադրվում էր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ սպանության նախապատրաստության ենթադրյալ գործով: Քրեական գործը հարուցվել էր 2020թ. նոյեմբերի 9-ին Փաշինյանի կողմից ստորագրված կապիտուլյացիոն ակտից հետո, երբ պարբերաբար զանգվածային ընդվզումներ էին տեղի ունենում՝ ընդդեմ իշխանության գործողությունների, որոնք ճնշելու համար տեղի ունեցան մի շարք աղմկահարույց ձերբակալություններ։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=330919&l=am/

