«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Երեկ Երեւանի ավագանու հերթական նիստին քաղաքապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ զգում էր իրեն, ինչպես «քուչում»: Նա սաստում էր ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության վրդովված անդամներին՝ երկու անգամ կրկնելով. «Շատ եք լոճվում, շատ եք լոճվում»: Ավելին՝ հետո էլ անցավ սպառնալիքների. «Նախազգուշացումները կանցնեն այլ մակարդակներ: Երբ ես ասում եմ՝ շատ եք լոճվում, ուրեմն՝ ճիշտ եմ ասում, որովհետեւ շատ եք լոճվում, շատ եք լոճվել, ու այդ ձեր լայնքը հեսա կնեղացնենք։ Որովհետեւ դուք ձեր լեզվի այս ելեւէջները մեկ-մեկ արդեն ոնց որ իրականում խառնում եք։ Մեր համեստությունը, մեր հանգստությունը, մեր զսպվածությունը, իրականում խառնում եք շատ այլ բաների հետ։ Դրա համար եւս մեկ անգամ զգուշացնում եմ ձեզ՝ բոլորիդ, այս ռեպլիկներ անողներին, ապերավատ ըլնողներին, ովքեր մտածում են, որ իրականում իրենց քուչում են։ Էսքան ժամանակ լռել ենք, ինքնադրսեւորվել եք: Ինչքան չենք խոսացել, էնքան ինքներդ ձեզ ոգեւորել եք: Սա ձեր վերջին նախազգուշացումն ա»: Միայն թե «կուռաժիտ» լինող քաղաքապետը չասաց՝ այլապես ի՞նչ է անելու, փողոցում հարձակումնե՞ր է պատվիրելու ընդդիմադիր գործիչների նկատմամբ, թե՞ քաղաքապետարանի շենքի հետեւ անձամբ է կանչելու:

Ի դեպ, անպարկշետ բառապաշարի մասին. Հանրային ռադիոյից հեռացվել է ՀԱԿ փոխնախագահ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ հարցազրույցը: Դրա հետ կապված հատուկ հայտարարությամբ հանդես է եկել Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանը՝ նշելով. «Խոսքը մեկ բառի մասին է: Այդ որոշումն անձամբ ես եմ ընդունել: Այն, որ հարցազրույցի առաջին տարբերակում պահպանվել է այդ խոսքը, մեր բաղթողումն է, եւ հաղորդման հեղինակը ենթարկվել է կարգապահական խիստ տույժի»։ Իսկ թե այդ ի՞նչ բառ է օգտագործել, փակագծեր է բացում հենց Լեւոն Զուրաբյանը. «Փաստորեն, Հանրային ռադիոն հեռացրել է իմ ամբողջ հարցազրույցը մի բառի պատճառով, հետո հանրային ճնշման տակ վերականգնել է այն, հեռացնելով այդ մի բառըՎարչապետին բնութագրող «խիստ անպարկեշտ» բառը, որի համար իբր Հանրային ռադիոյին տված իմ հարցազրույցը ենթարկվեց գրաքննչական հարձակման, «անմեղսունակ» բառն էր: Փաշինյանը եւ նրա պրոպագանդան փիս «նեղացել» էին այդ բառի համար, որակել «վիրավորական, խիստ անպարկեշտ»: Բայց արդյո՞ք այդ բառը հանրային բանավեճում օգտագործման համար անընդունելի հայհոյանք է»: Ի՞նչ ասես, ժողովրդավարությունն ուղղակի ծորում է ու ճպճպում հայրենի բաստիոնում, միայն թե, խոսքի ազատությունը եւս մեկ անգամ գնդակահարվեց՝ այս անգամ Հանրային ռադիոյում:

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն ԿԱՐԵՆ ԴՈՒՐԳԱՐՅԱՆՆ էլ մեկնաբանել է իր տեղակալի լիազորություններով օժտված օգնականի՝ յուր ազգակական Վրեժ Դուրգարյանի գործողությունները Մայր Աթոռում: Օպերային թատրոնի տնօրենը պնդում է, որ Ամենայն Հայոց 106-րդ կաթողիկոս Ալեքսանդր Առաջինի շիրմաքարի վրա բարձրացած ու Մայր Տաճար ներխուժելու կոչ անող իր եղբայրը, բարձրացել էր այդտեղ՝ օդափոխվելու համար: «Ես շատ հպարտ եմ, որ նման անձնավորությունը իմ կողքին է ու փորձում է օգտակար լինել թատրոնը զարգացնելու ուղղությամբ», - հայտարարել է օպերային թատրոնի տնօրենը: Անդրադառնալով վերոնշյալին՝ 44 օրյա պատերազմի հերոս Դավիթ Գեւորգյանի մայրը՝ Ալիսա Գեւորգյանը գրում է. «Հրոսակախմբով Մայր տաճարի վրա հարձակված ու քահանային կաթվածի հասցրած եղբորով հպարտացող դիրիժոր չէինք տեսել, դա էլ տեսանք»:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում