«Իրավունք». Ավինյանենք ԱԺ ընտրություններին կգործեն ընդդեմ Նիկոլի՞
ՆերքաղաքականՔՊ-ում, կարծես թե, նոր կրքեր են բորբոքվում: Իշխանական կուլիսներում շշուկներ են շրջանառվում, որԵրեւանի քաղաքապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ ստեղծել է ի համախոհների թիմ, որոնց հետ 2026 թվականին մասնակցելու է ընտրություններին իր օրակարգով, այն է՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի:
Ամենեւին զարմանք չի առաջացնի, եթե օդում կախված լուրերը, համապատասխանեն իրականությանը, քանի որ դեռեւս 2023 թվականից շրջանառվում էր մամուլում, որ Ավինյանի սիրտը վարչապետի աթոռ է ուզում: Ստացվում է, որ չբացառելով ասեկոսեները՝ հնարավոր է, Տիգրան Ավինյան, ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյան եւ ՔՊ-ից այլ մերժվածներ համախմբվեն եւ իրենց «տղամարդու խոսքը» ասեն:
Սեփ. լրատվություն
https://iravunk.com/sim/?p=330912&l=am/

