Թուրքիան և Ադրբեջանը խորհրդակցություններ են անցկացնում ազատ առևտրի համաձայնագրի շուրջ
ՄիջազգայինԹուրքիան և Ադրբեջանը խորհրդակցություններ են անցկացնում ազատ առևտրի համաձայնագրի շուրջ, այս մասին հայտարարել է Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը։
«Մենք հանձնառու ենք Թուրքիայի և Ադրբեջանի միջև ազատ առևտրի համաձայնագիր կնքելուն։ Երկու կառավարությունների տեխնիկական խմբերը խորհրդակցում են այս հարցի շուրջ, անցկացնում վերլուծություններ և գնահատականներ», - ասել է նա։

