«Ցրվենա Զվեզդայի» անվանի հարձակվող Մարկո Արնաուտովիչը կարծիք է հայտնել Հայաստանի հավաքականի ձախ պաշտպան Նաիր Տիկնիզյանի մասին, տեղեկանում ենք Նոբել Առուստամյանի YouTube ալիքից: Ավստրիացին պատասխանելով Տիկնզիյանի` ինչ կարծիքի ես իմ մասին, հարցին նշել էր.
«Կարծում եմ՝ դու շատ լավ տղա ես, մեծ սիրտ ունես: Դու խելագար ես, բայց լավ իմաստով, ինձ դա դուր է գալիս: Դու պրոֆեսիոնալ ես, որը ցանկանում է մեծ ֆուտբոլիստ դառնալ:
Ֆուտբոլային առումով՝ հիանալի տվյալներ ունես, լավ ես կատարում վազքային գործողությունները: Դու շատ արագ ես և հիանալի ես խաղում ձախ ոտքով: Աջ ոտքով խաղը դեռ կարող ենք ավելի ուժեղացնել: Ինձ դուր է գալիս այն, ինչ տեսնում եմ քո խաղում, բայց ուզում եմ, որ զարգացման հաջորդ քայլը կատարես: Այն շատ կարևոր է լինելու»:

