Ադրբեջանի նախագահ Ալիեւը կրկին ժամանել է օկուպացված Ստեփանակերտ
ՄիջազգայինԱդրբեջանի նախագահը կրկին ժամանել է օկուպացված Ստեփանակերտ։
Այս մասին հաղորդում է APA գործակալությունը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Ալիևը մասնակցել է Ստեփանակերտի (Ալիևն այն վերանվանել է Ղարաբաղի) համալսարանի բիզնեսի կառավարման ֆակուլտետի բացմանն, ինչպես նաև նույն բուհի ինժեներական բաժնի հիմնարկեքի արարողությանը։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահը հանդիպել է նաև Ստեփանակերտի մերձակայքում գտնվող Կրկժան բնակավայր տեղափոխված ադրբեջանցի վերաբնակիչների հետ։

