Հայաստանը խժռում է իր զավակներին. Պետերբուրգում Փաշինյանի հետ հանդիպումն ընթացել է գերլարված

Հանդիպում

Սանկտ Պետերբուրգում գտնվող Նիկոլ Փաշինյանին տեղի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցու մոտ բողոքի ակցիա իրականացրած ծխականները, հոգեւորականներն ու հայ համայնքի ներկայացուցիչները հրավիրել էին վերջինիս տաճարի պատերի ներսում՝ զրույցի, սակայն նա հերթական անգամ անտեսել էր հավատացյալներին՝ հրաժարվելով ցուցարարների հետ կենդանի շփումից: Արդյունքում հայ համայնքը ստիպված էր եղել տեսաուղերձ ձայնագրել հենց եկեղեցու բակում ՝ իր բողոքն արտահայտելով Հայաստանի Հանրապետությունում Հայ Առաքելական եկեղեցու հոգեւորականների հալածանքների դեմ: Իսկ Նիկոլ Փաշինյանը միայն փակ դռների հետեւում էր հանդիպում ունեցել Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի հաշված թվով ներկայացուցիչների հետ: Եվ պարզվում է՝ դրա մասին տարածված պաշտոնական հաղորդագրությունը, պարզապես, շրջանցել է ողջ իրականությունը, ինչի մասին «Իրավունք»-ը զրուցել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ղեկավար ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ:

Նկատեցինք, որ Դուք եւս ներկա էիք Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը: Մասնավորապես՝ ինչի՞ շուրջ եք հարցուպատասխան ունեցել եւ ընդհանրապես՝ ի՞նչ մթնոլորտ էր տիրում։

Նախ ասեմ, որ մենք պայմանավորվել էինք՝ հանդիպման ժամանակ հարցերի վրա «ֆիլտր» չէր դրվելու եւ այդպես էլ եղավ: Ե՛վ մեր երիտասարդությունը, ե՛ւ ավագներն իրենց բողոքի ձայնը բարձրացրել են հայաստանյան իշխանությունների կողմից իրականացվող ռեպրեսիաների դեմ` հոգեւորականների եւ գործարար Սամվել Կարապետյանի հանդեպ: Մի խոսքով՝ բավականին սուր դիսկուրսիա է տեղի ունեցել, սուր հարցեր են բարձրացվել, ինքն էլ փորձել է այդ հարցերին պատասխանել: Հանուն արդարության ասեմ, որ վարչապետն էլ համբերատար խոսակցությանը մասնակցել է, մինչդեռ այնտեղ իր համար, այսպես ասած, անդուր պահեր կար: Համենայնդեպս, մենք մեր սրտի ուզածն ասել ենք:

— Իրականում զարմանալի էր, որ Դուք մասնակցել էիք այդ հանդիպմանը, երբ Սանկտ Պետերբուրգի հայ համայնքից շատերը նախընտրեցին ոչ թե հանդիպել, այլ բողոքի ակցիա իրականացնել նույն Նիկոլ Փաշինյանի դեմ…

Ես անձամբ գնացել էի հանդիպմանը՝ խոսելու երեք սրբազանի մասին: Ասացի՝ պարոն վարչապետ, ես կարող եմ էկոնոմիկայից էլ խոսել, քաղաքականությունից էլ, բայց չեմ ուզում։ Ուզում եմ մի վկայություն անել՝ այն մասին, որ ես ամբողջ իմ կյանքը աշխատել եմ Եզրաս սրբազանի հետ: Մոտ 30-40 տարվա մեջ չկա Ռուսաստանում ապրած մի հայ, որն ավելի շատ է իր ազգի, եկեղեցու, համայնքի համար արել, քան Եզրաս սրբազանը: Հետեւապես, ես ինչպե՞ս պիտի հավատամ, որ այդ մարդն ազգի թշնամի է, չե՛մ հավատում։

1990 թ.-ին ինձ կնքել է Միքայել սրբազանը` ազնվագույն մարդ։ Ես 35 տարի հարազատ հարաբերությունների մեջ եմ Միքայել սրբազանի հետ։ Ես ինչպե՞ս պիտի հավատամ, որ նա ազգի դավաճան է, չե՛մ հավատում:

Բագրատ սրբազանն իմ եղբայրն է՝ ի Քրիստոս։ Ես 25 տարի այդ մարդու հետ Աստծուց եմ խոսել, ազգի բախտից եմ խոսել։ Ես  ինչպե՞ս պիտի հավատամ, որ նա ազգի թշնամի է: Իհարկե, չե՛մ հավատում:

Եվ վերջում իմ հարցն ուղղեցի հետեւյալ կերպ՝  դուք չե՞ք վախենում, որ Հայաստանը դառնում է մի երկիր, որը խժռում է իր զավակներին: Ինքն էլ բավականին ազդվեց այդ բառից, հետո ասաց, թե պիտի այնպես անենք, որ այդպես չլինի եւ այլն։ Իմ հարցը վերջինն էր:

— Պարոն Մկրտչյան, իսկ ստացած պատասխանները գոհացնո՞ղ էին:

Ես հիմա ի՞նչ ասեմ, չեմ ուզում դատել: Հարցը տվել եմ, ինքն էլ ինչպես գիտի, պատասխանել է։ Պարզ է, որ ոչ մեկ, ոչ մեկին չի համոզել, որ ինքն է ճիշտը: Ինձ թվում է` ո՛չ ես իրեն, ոչ էլ ինքն՝ ինձ։ Ի դեպ, ինձնից առաջ էլ բավականին սուր ելույթներ եղան: Մեր համայնքի ներկայացուցիչները ասացին, որ միտինգ է եղել եւ կարդացին հայտարարության տեքստը՝ ընդդեմ ռեպրեսիաների եւ կոչը՝ քաղբանտարկյալներին բաց թողնել: Պիտի ասեմ, որ այդ հայտարարությունը կարդալուց հետո փաստացի մեր համայնքի մի քանի ներկայացուցիչ, ի նշան բողոքի՝ թողեցին, դուրս եկան այդ հանդիպումից: Վարչապետն անգամ փորձեց կանգնեցնել նրանց, բայց ժողովուրդը դուրս եկավ: Այդ մարդիկ էլ այդպես իրենց բողոքն արտահայտեցին:

Իհարկե, ես վարչապետին ասացի, որ որպես համայնքի նախագահ՝ իհարկե, պատասխանատու եմ իմ եղբայրների մի քիչ կոպիտ քայլերի համար, բայց խնդրում եմ ֆիքսել՝ իրականությունը սա է, չեմ ուզում իրականությունը լղոզված լինի։ Դուք պիտի պատկերացնեք իրականությունը: Ցավոք սրտի, այդ քաոսը Հայաստանից անցել է Սփյուռքին: Հայաստանն էլ է պառակտված, Սփյուռքն էլ, մենք հաստատ լավ տեղ չենք գնում այս տեմպերով։

— Ի դեպ, նկատեցինք, որ տեղի համայնքի շատ կարկառուն ներկայացուցիչներ՝ հանրային հայտնի գործիչներ, գործարարներ, կարծես թե, չկային էլ հանդիպմանը: Ովքե՞ր էին ներկա:

Մեր համայնքի երիտասարդությունն էր, բայց մնացածին իրենք էին բերել, որոնց հրավիրել էր դեսպանությունը, իրենց միջոցառումն էր: Ինձ 20 հոգու տեղի էին տվել, երիտասարդների հետ գնացել էինք: Շատերը չեն եկել, բոյկոտել են, շատերը միտինգի են գնացել եւ իրենց խոսքն այնտեղ են ասել:

— Նիկոլ Փաշինյանը որեւէ բացատրություն տվե՞ց, թե ինչու չգնաց հայկական եկեղեցի՝ բողոքի ցույց իրականացնողների հետ հանդիպման, չէ՞ որ Հայաստանում եկեղեցիներով մեկ պատարագների է մասնակցում:

— Այդ հարցը մեր համայնքի ներկայացուցիչները տվեցին, ասացին՝ մեր համայնքը եկեղեցում է եւ դուք կարող էիք գալ այնտեղ, բայց եթե մինչեւ վերջ ազնիվ լինենք, կիրակնօրյա պատարագին նա դեռ Սանկտ Պետերբուրգում չի եղել կամ նոր է ժամանած եղել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=330882&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ