Ռուսական հացահատիկով բեռնված գնացքը Ադրբեջանի տարածքով ուղևորվում է Հայաստան
Տնտեսություն1990-ական թվականներից ի վեր առաջին անգամ Ռուսաստանից հացահատիկով բեռնված գնացքը Ադրբեջանի տարածքով ուղևորվում է Հայաստան՝ Վոլգոգրադի մարզի Գմելինսկայա կայարանից։
Ըստ ԱՊԱ գործակալության մոսկովյան բյուրոյի, այս մասին հայտնել է Վոլգոգրադի երկաթուղու մամուլի ծառայությունը։
Առաջին խմբաքանակը, որը բաղկացած է ութ վագոնից, ուղևորվում է դեպի Երևանի կայարան։
Մինչև տարեվերջ նախատեսվում է այս երթուղով տեղափոխել 30 վագոն, որոնց ընդհանուր քաշը գերազանցում է երկու հազար տոննան։ Հասարակայնության հետ կապերի մամուլի ծառայությունը նաև հայտնել է, որ նոր լոգիստիկ ծառայության ստեղծումը հնարավոր է դարձել Ադրբեջանի միջոցով Հայաստան տարանցիկ բեռնափոխադրումները վերսկսելու որոշման շնորհիվ։
https://iravunk.com/sim/?p=330875&l=am/

