Չեխիայի նոր պաշտպանության նախարարը մերժել է Ուկրաինա այցելելու հրավերը
ՄիջազգայինՉեխիայի նոր պաշտպանության նախարար, գեներալ Յարոմիր Զունան մերժել է Ուկրաինա այցելելու հրավերը: Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, մամուլի ասուլիսում հայտարարել է Պատգամավորների պալատի խոսնակ և SPD (Ազատություն և ուղիղ ժողովրդավարություն) շարժման առաջնորդ Տոմիո Օկամուրան, որը Զունային առաջադրել էր այդ պաշտոնում։
Ավելի ուշ, պատասխանելով «Նովինկի» պորտալի հարցերին, խորհրդարանի խոսնակը շեշտել է, որ Ուկրաինային ցանկացած աջակցություն պետք է հանգեցնի խաղաղության։ Նա նաև վերահաստատել է իր շարժման դիրքորոշումը, որ SPD-ն մերժում է Ուկրաինայի համար չեխական բյուջեից ֆինանսավորվող զենքի գնումը։ Օկամուրան նաև հայտարարել է, որ Պաշտպանության նախարարությունը պետք է փաստաթղթեր ներկայացնի՝ Ուկրաինային զինամթերք մատակարարելու նախաձեռնությանը մասնակցելուց հրաժարվելու համար:
https://iravunk.com/sim/?p=330855&l=am/

