Վաղ առավոտվանից Ուկրաինան զանգվածային հարձակման տակ է
ՄիջազգայինՎաղ առավոտվանից Ուկրաինան զանգվածային հարձակման տակ է: Ուկրաինական աղբյուրները հայտնել են առնվազն 130 անօդաչու թռչող սարքերի մասին, սակայն վերապահումով, որ այդ թիվը կբազմապատկվի: «Կալիբր»-ների կրիչները մտել են Սև ծով։ Ռուսաստանի ստրատեգիական ուժերի երկու Տու-160 և հինգ Տու-95ՄՍ ինքնաթիռներ օդ են բարձրացել։
Ուկրաինական աղբյուրները հակյտնում են, որ հիմնական ուղղությունը Կիևը և արևմտյան Ուկրաինան է։
Արդեն հարձակումներ են իրականացվել Օդեսայի մարզի Իզմայիլ և Ռենի քաղաքներում թիրախների վրա։
Սումիի մարզի Շոստկա և Կոնոտոպ քաղաքներում տեղի են ունեցել պայթյունների շարք։
Պայթյուններ Խարկովում և Սումիում։
https://iravunk.com/sim/?p=330842&l=am/

