Ուղեվարձի թանկացումը հիմնավորված եւ արդարացված չէ. Մանուկ Սուքիասյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ը զրուցել է Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար ՄԱՆՈՒԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ հետ:

— Ինչպե՞ս կմեկնաբանեք Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի այն հայտարարությունը, որ կա հանրային պահանջ` խստացնել վերահսկողությունը տրանսպորտում։

—Նման հանձնարարականներով եւ գնահատականներով, իրենք անուղղակիորեն հաստատում են, որ այն կարգի է երեւանցին մերժել իրենց թանկացումը, որ իրենք մեկ տարի շարունակ, քաղաքացուն տուգանքի մատերիալ դարձնելու համար, է՛լ ԱԺ-ում օրենքներ են փոխում, է՛լ աշխատակազմ են համալրում, է՛լ մարդկանց տուգանքներն են ավելացնում, որ տարին ավարտվում է, ու իրենք դեռ այդ դարդով են տապակվում:

Իրականում, ընդդիմության բոյկոտի կոչն  իր հերթին, բայց ակնհայտ է դառնում, որ ուղեւարձի թանկացումը հիմնավորված եւ արդարացված չէ, եւ այն մարդիկ, ովքեր ունեն սահմանափակ ֆինանսական հոսքեր, իսկ տրանսպորտից, ինչպես գիտենք, հիմնականում այդ մարդիկ են օգտվում, ակնհայտ է, որ նրանց համար այդ թանկացումը զգալի է լինելու, եւ մարդիկ օգտվում են բոյկոտի իրենց իրավունքից:

Այն արտահայտությունը, թե պետք է պատժել եւ աշխատակիցների թիվն ավելացնել, ասեմ, որ Երեւանում ամեն օր, մոտավոր 850 շարժակազմ է դուրս գալիս վերգետնյա երթուղի, եւ չեմ կարծում, որ առավոտից մինչ երեկո 850 հոգի կարող են պահել հսկիչի դերում՝ տրանսպորտի մեջ: Դրա տված ֆինանսական վնասն ավելի մեծ կլինի, քան չվճարումների: Հետեւաբար, պետք է հետեւություններ անեն եւ հասկանան, որ հիմնավորված չէ, մարդիկ չեն ընդունում այդ 150 դրամը: Այնինչ, դեկտեմբերի 23-ին կայանալիք ավագանու նիստի օրակարգում կրկին բերելու են նույն ուղեւորավարձի գումարների հաջորդ տարվա հաստատման հարցը, քանի որ ամեն տարվա վերջ տեղական տուրքերն ու վճարները դրվում են քննարկման:

Այն պնդումը, թե քաղաքացին պահանջում է ավտոբուսների հսկողության խստացում, անլուրջ է, քանի որ միլիոն երկու հարյուր հազար բնակչություն ունեցող քաղաքի քաղաքապետն այնպես, չէ որ մի քանի հոգու կարծեցյալ զանգից հետո, նոր պետք է խստացումների հանձնարարական տա: Մենք 17 հազար երեւանցու ստորագրությունով նախագիծ էինք բերել, որ կասեցնեն թանկացումը, մնա 100 դրամ միասնական տոմսայինով, մինչեւ սեզոնային գործոնները հաշվի առնելով՝ տեսնենք ուղեւորափոխադրումը ամսական ինչքան է կազմում, որպեսզի այդ ելակետից ելնելով մշակենք ուղեւորավարձը: Սակայն, այդ 17 հազար երեւանցու ստորագրությունն ուշադրության արժանի չեղավ, ճողոպրեցին նիստից եւ ուղղակի փախան: Ի՞նչ է, դա ահազանգ չէ՞ր: Մարդիկ աղաղակում էին, չէին ընդունում 150 դրամը: Իրենք այդքան քաջություն չունեցան, որ գային իրենց թվերը բարձրաձայնեին, մենք՝ մերը: Իսկ հիմա ինչ-որ անանուն հղում են անում, թե Պողոս-Պետրոսի ահազանգով, պետք է քաղաքացիներին տուգանքների նոր ալիքով պատասխանատվության ենթարկեն: Սա նշանակում է պատասխանատվության չնչին քվեն անգամ մսխած իշխանության վարքագիծ:

— Կան փաստեր, որ, օրինակ, քաղաքացիներին տուգանել են, եւ տուգանքը չվճարածներին էլ արդեն տվել հարկադիրի ձեռքը: Ի՞նչ անի քաղաքացին, ով, պարզապես, բոյկոտել է:

— Այս պահին իրավական առումով շատ կաշկանդված եւ սահմանափակ վիճակ է, որ խորհուրդ տանք, ասենք՝ դիմեք դատարան, շատ քաշքշուկ կառաջանա:

—Այսինքն՝ իշխանությունն այս հարցում հաղթում է...

— Դե հա, քանի որ հարկադրանք կիրառելու միջոց է, եւ դա իրենց ձեռքում է, մարդկանց ասում են՝ ձեր հացից, ձեր դեղից, ձեր սնունդից կրճատեք, քիչ կերեք, մրսեք, դեղ մի խմեք, բերեք 100-ի փոխարեն 150 դրամ տվեք, եւ կապ չունի, որ ձեր եկամուտը չի բարձրացել, հակառակ դեպքում՝ կընկնեք հարկադիր մարմնի ձեռքը:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում