«Կանաչ լույս»՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց բողոքի ակցիաների համար

Ներքաղաքական

ԱՄՆ իշխանությունները «անվտանգության խնդիրների» պատրվակով հերթական կոշտ քայլն են ձեռնարկում՝ այս անգամ հարվածի տակ դնելով գրին քարտի, այսպես կոչված լոտոն։ ԱՄՆ Ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը պաշտոնապես հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմի հրահանգով ժամանակավորապես կասեցվում է Diversity Visa (DV-lottery) ծրագիրը, որի միջոցով տարիներ շարունակ շուրջ 50 հազար օտարերկրյա քաղաքացիներ հնարավորություն էին ստանում մշտական բնակության իրավունք ստանալ ԱՄՆ-ում։

Պաշտոնական հիմնավորման համաձայն՝ ծրագրի կասեցումը կապված է Բրաունի համալսարանում եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (MIT) տեղի ունեցած հրաձգությունների հետաքննության հետ։ Ըստ ամերիկյան աղբյուրների՝ կասկածյալ անձը Միացյալ Նահանգներ է մուտք գործել հենց գրին-քարտի լոտոյի միջոցով, ինչն էլ, ըստ Վաշինգտոնի, «լուրջ հարցեր է առաջացրել ներգաղթի անվտանգության համակարգի վերաբերյալ»։

Ամերիկյան հեղինակավոր լրատվամիջոցները՝ այդ թվում AP News-ը եւ Reuters-ը, հաստատում են, որ խոսքը ոչ թե խոսակցությունների կամ ենթադրությունների, այլ վերջին օրերին արված պաշտոնական հայտարարության մասին է։ Ծրագիրը, որն իրականում կոչվում է Diversity Immigrant Visa (DV), տարիներ շարունակ ներկայացվել է որպես «հավասար հնարավորությունների» գործիք, սակայն այժմ հենց այդ ծրագիրն է ներկայացվում որպես անվտանգության սպառնալիք։

Անխոս, Հայաստանի քաղաքացիների համար սա եւս մեկ ազդակ է՝ հասկանալու, թե որքան «կայուն» եւ «վստահելի» են Վաշինգտոնի կողմից տարիներ շարունակ գովազդվող ծրագրերը։ Բայց ամերիկյան այս որոշումն էլ ավելի հատկանշական է այն առումով, որ սրանով կանաչ լույս է վառվում Երեւանում ԱՄՆ դեսպանատան դիմաց տարատեսակ բողոքի ակցիաների համար՝ գալիք տարի: Չէ որ այլեւս գրին քարտի հույս չկա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում