Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներին
ՀասարակությունՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա հերթական անգամ անտեսել է հավատացյալներին՝ հրաժարվելով ցուցարարների հետ կենդանի շփումից: Հայտնում է ИА Реалист-ը։
Արդյունքում հայ համայնքը ստիպված տեսաուղերձ է ձայնագրել հենց եկեղեցու բակում ՝ իր բողոքն արտահայտելով Հայաստանի Հանրապետությունում Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականների հալածանքների դեմ:
Համայնքը պահանջում է դադարեցնել Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականների քաղաքական հետապնդումները։

