Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը․ այս մասին հայտնում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է: Տեղեկացրել էինք նաև ՌԴ նախագահի հետ կայանալիք երկկողմ հանդիպման մասին։