Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել.Կիրիլ Կաբանով
ՄիջազգայինԸստ երևույթին, Ադրբեջանի նախագահ Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել, չնայած հիմնականում ռուս դիվանագետների (կոնկրետ պաշտոնյաների) կողմից գործադրվող ջանքերին՝ «եղբայրական» հարաբերությունների նման ինչ-որ բան վերականգնելու համար։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է Ռուսաստանի ազգային հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Կիրիլ Կաբանովը։
«Պարզվում է՝ Ալիևն ունի չափազանց խիտ գրաֆիկ, ինչի հետևանքով նա չի կարողանա ժամանել Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Հավանաբար, նրա նման բարձր զբաղվածությունը պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանի առաջնորդը հետ ու առաջ է ընկնում իր իսկական ընկերների՝ Ստամբուլի և Կիևի միջև։
Հետաքրքիր է, որ Ալիևն իրոք ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվելով՝ որոշել է ցույց տալ իր արևմտյան գործընկերներին, որ դուրս է գալիս Ռուսաստանի հետ կապված նախագծերից։
Դե եթե այդպես է, ուրեմն ժամանակն է, որ մենք, այնուամենայնիվ, տրամաբանական ավարտին հասցնենք այն ներռուսաստանյան նախագիծը, որը վերջերս սկսել են մեր ուժայինները՝ անօրինական, մրգաբանջարեղենային, շուկայական, փողերի լվացման այն բիզնեսների նկատմամբ, որոնց հետևում կանգնած են ադրբեջանական կազմակերպված հանցավոր խմբավորումները։
Հենց որ այս էթնիկ հանցավոր խմբավորումների քրեական գործունեությունը դադարեցվի, Ադրբեջանը կկորցնի Ռուսաստանում իր գերշահույթների ամենազգալի մասը։ Բայց ամենակարևորը՝ անհրաժեշտ է թուլացնել ադրբեջանական սփյուռքի ներքաղաքական ազդեցությունը (կոռուպցիոն հիմքով)՝ մունիցիպալ ու տարածաշրջանային մակարդակներից մինչև դաշնային մակարդակ և ազատել մեր երկիրն ու պետական կառավարման համակարգը նրանց լոբբիստներից։ Ահա սա ավելի բարդ ու ավելի կարևոր խնդիր կլինի»,- գրել է Կաբանովը:

