Ինչու YouTube-ը չի դրամայնացվում Հայաստանում․ Փաշինյանի ու ԲՏԱ նախարարի անկատար խոստումները. Հետք

Վերջին չորս տարիների ընթացքում YouTube-ը բովանդակություն ստեղծողներին և մեդիա ընկերություններին վճարել է ավելի քան 100 միլիարդ դոլար։ Հարթակի դրամայնացման հնարավորությունը միլիոնավոր մարդկանց հոբբին վերածել է մասնագիտության։ Այս մասին գրում է Հետքը:

Այս գլոբալ ֆինանսական հոսքից, սակայն, Հայաստանը փաստացի դուրս է մնում։ Չնայած մեր երկրում յութուբյան ալիքներն ավելանում են, իսկ Կառավարությունը խոստանում է լուծել YouTube-ի դրամայնացման ակտիվացման հարցը, հայաստանյան բովանդակություն ստեղծողները առայժմ չեն կարող պաշտոնապես գումար աշխատել հարթակից։ Հայաստանը աշխարհի այն երկրներից է, որտեղ այս ծառայությունը հասանելի չէ։

Դրամայնացումը կամ մոնետիզացիան հասանելի է YouTube-ի գործընկերների ծրագրում (YouTube Partner Program) ընդգրկված երկրներում։ Պարզ ասած՝ YouTube-ը վճարում է դիտումների դիմաց։ Սա դրամայնացման գլխավոր տեսակն է։ Հայաստանից դուրս այս հարթակից օգտվելիս տեսած կլինեք, որ տեսանյութերն ընդմիջվում են գովազդներով, ինչն էլ բովանդակություն ստեղծողներին հնարավորություն է տալիս գումար աշխատել։ Մեզ մոտ նման բան չկա, Հայաստանից դիտումներն էլ արժեք չունեն։

Մեր հարևան երկրներից քարտեզի վրա մեզնից բացի մոխրագույնով է նշվում միայն Իրանը․ պատճառը Իրանի կառավարության կողմից հարթակի արգելափակումն ու ամերիկյան պատժամիջոցներն են։

YouTube պրոդյուսեր Տիգրան Ջորգնցյանը նշում է՝ մինչև 2018 թվականը Հայաստանում հնարավոր էր տեղի դիտումներով գումար աշխատել, հետո ընկերությունը այս հնարավորությունը սահմանափակեց այն երկրներում, որտեղ Google-ը ներկայացուցչություն չունի։

«Սա չի նշանակում, որ Հայաստանից գումար աշխատել YouTube-ով ընդհանրապես հնարավոր չէ։ Ես կարող եմ ալիքը գրանցել այլ երկրում, բայց Հայաստանից դիտումների համար գումար չեմ ստանա»,- բացատրում է Տիգրանը։

Նրա խոսքով՝ 2018-ին հայկական շուկան YouTube-ի համար փոքր էր, հիմնականում երաժշտական ու լրատվական ալիքներ էին, բովանդակություն ստեղծողների թիվը փոքր էր։

«2020-ին՝ COVID-19 համավարակի ժամանակ, մարդիկ տանը ուզած-չուզած վիդեո բովանդակություն էին սպառում, ու էդ ժամանակ հայկական YouTube-ը բազմաբովանդակ դարձավ։ Ինչ-որ պահից Google-ը պիտի գա Հայաստան իր բոլոր ծառայություններով, բայց մենք ոչ մի քայլ չենք ձեռնարկում, մենակ խոսում ենք դրա մասին»,- ասում է YouTube պրոդյուսերը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

 

https://iravunk.com/sim/?p=330782&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ