Տեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴ
Ամերիկաբնակ հոգեւորական՝ Արժանապատիվ ՏԵՐ ՍԵՐՈԲ քահանա ԱԶԱՐՅԱՆՆ իր իմ կողմից հայցադիմում է ներկայացրել Լիբանանի հանրապետության նախագահ Ժոզէֆ Աունին, վարչապետին, արդարադատության եւ արտգործնախարարներին՝ Բաքվում հանիրավի բանտարկված Վիգեն Էուլջեքչյանի իրավունքների հիմնովին բարելավման կամ արտատեղափոխման կապակցությամբ։
«Նաեւ դիմելու եմ Եվրոպայում Մարդու Իրավունքների Դատարան (ECHR), եւ այլ միջազգային կառույցներին՝ ի պաշտպանություն Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու եւ մի շարք անձերի վերաբերյալ, որի մասին շուտով կտեղեկացնեմ։ Ազատությո՛ւն բոլոր հայ քաղբանտարկյալներին ամենուրեք», - տեղեկացնում է Տեր հայրը:

