«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ցավո՜ւմ եմ քո համար, հայրենի երկիր Հայաստա՛ն, քանզի ղեկավարդ միջազգային հանցագործ ու ահաբեկիչ է. Տեր Սերոբ

Թեմա
Արժանապատիվ ՏԵՐ ՍԵՐՈԲ քահանա ԱԶԱՐՅԱՆԸ ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Պատմութեան ամբողջ ընթացքում, օրինախախտները, հայրենիքի դաւաճանները, միջազգային յանցագործները, ստի վարպետները, պետական ահաբեկիչները, եւ մանաւանդ թշնամի պետութեանց օգտին աշխատող իրական գործակալները ընդհանրապէս եւ միշտ ուրիշներին՝ այսինքն քաղաքական իրենց խոչընդոտներին մեղադրել են այլ պետութեան «գործակալ» լինելու մէջ։
 
Եւ եթէ պատմութիւն կարդացել են, սա նորութիւն չէ։
Եւ, ո՜ զարմանս, ի մէջ բազում ժողովրդեան նոցա, շինուածոյ գործիւք նոցա «յանկարծ բացայայտեն».. որ մեր Եկեղեցու մէջ Սրբազան հայր կայ՜, որ Ռուսական գործակալ է՜՜՜՜՜ եղեր..։
 
Ցը՜մփ..։
 
Չէ՛ իրօք, լա՛ւ էր այս խաղը. սիրեցի..։ Օրինակ, քանի որ ես էլ տարիներով ծառայել եմ Ամերիկեան զինուած ուժերում, եւ աշխատում եմ ամերիկեան պետութեան համար՝ ուրեմն ես էլ ինքնաբերաբար «ամերիկեան շպիոն» եմ, կամ իմ նման որեւէ հոգեւորական որ ապրում եւ գործում է իր տեղի երկրում եւ իշխանութեան հովանաւորութեան տակ, այնպէս չէ՞ Հայաստանի իշխանութիւն։
 
Oops.., nope! Ըստ երեւոյթին այդ արհեստածին «ֆորմուլան» գործում է որոշ նպատակով, միայն «քաղաքական խոչընդոտներ» մաքրագործելու, կամ Հայ ազգի կամքին հակառակ՝ ամէն գնով աթոռ պահելու համար..։ Քանի որ, ըստ երեւոյթին՝ ով որ նոյնիսկ փորձի ներկայ իշխանութեան դէմ խօսել, նույնիսկ եթէ նա լինի 15 տարեկան դպրոցական կամ պատանի, ինքնաբերաբար դառնում է «Ռուսական գործակալ»։ That's the name of the game!
 
Իրական դէմք տեսնելու համար պէտք է ծածկը մի՜ փոքր բարձրացնել, տեսնելու համար թէ Թուրքիայի համար քանի՜ իրական գործակալ կայ ներկայ իշխանութեան մէջ, վերեւից ներքեւ, որոնք «դուխով» աշխատում են Հայաստանի արտաքին պարտքը քառապատկել որպէսզի «ապագա կա՜»-ն շուտ գայ, եւ Հայաստանը լցուի ռամիլ սաֆարովներով, եւ զիրենք ընտրած այդ միամիտ թոշակառուներով որոնք 10,000 դրամը չեն իմանալու ինչ անեն...։ Բնականաբար՝ իշխանութեան տան, որ մի քանի առանձնատուն եւս ունենան եւ մի քանի միլիոն եւս դիզեն ձեր պարտքերը աւելացնելով, եւ ձեր գրպանամոլ եւ ստամոքսասէրներիդ սիրելի բնակարանը դարձնեն ձեր.. սպանդանոցը..։
 
Պէտք է ծածկը մի՜ փոքր անգամ մը եւս բարձրացնել, տեսնելու համար թէ «բարեկա՜մ» «խաղաղասէ՜ր» Ադրբեջանի օգտին աշխատող քանի՜ լրտես է վխտում Երեւանի փողոցներում կամ 10 տիրադաւների շրջապատներում, որոնք անգամ 5 դոլարի դիմաց, պատրաստ են իրենց անհայրենիք էութեամբ, անսուրբ ոտքերով եւ պիղծ հայհոյանքներով Հայաշխարհի սրբութիւն սրբոց Միածնի իջման սուրբ սեղանը ոտնակոխել...։
 
Թող նրանք փորձեն բոլորիս գործակալ սարքել իրենց շինծու գործերով եւ դատարկաբանութեամբ։ Իրենց գործերն են մեծագոյն ապացոյցը մեր հայրենիքի թշնամի՝ թուրքիայի եւ ադրբեջանի իրական ԳՈՐԾԱԿԱԼ լինելու մէջ։
 
Ցաւու՜մ եմ քո համար հայրենի երկիր Հայաստան, քանզի գլխիդ նստած եւ իր աթոռին համար քեզ կործանման տանող բռնակալ ղեկավարդ միջազգային ՅԱՆՑԱԳՈՐԾ եւ ԱՀԱԲԵԿԻՉ է, «միջազգային ընտանիքի» գաղտնի, մեղսակից եւ լռելեայն համագործակցութեամբ...։
 
Իսկ ազգը պէտք է միաւորուի, բռնցքուի եւ ճշմարտութեան ամբողջ ուժով պայքարի Հայրենիքի համար այս սրբազան պատերազմում, կանգնելով իր Եկեղեցու, Վեհափառին, երկրին, սրբութեան, պատմութեան եւ պահանջատիրութեան կողքին»։
ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան