«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրում

Հրապարակախոսություն
Վերջին ժամանակներս հայ եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումները վերստին եկան ապացուցելու, որ հոգևորականությունն է այն դասը, որ աշխարհին ցուցադրեց բարձր առաքինություն` նվիրվածություն ժողովրդին ու հայրենիքին, խիզախություն, իմաստնություն և պայքարելու կամք ու պատասխանատվություն` Հայաստանի լինելիության համար, ազգի միասնության ու համերաշխության ապահովման համար։ Ժողովուրդն էլ արժանապատվորեն տեր կանգնեց իր հոգևորականությանը՝ հասկանալով, որ թերևս եկեղեցին ու հոգևորականությունն են չապականված, չայլասերված բարոյական վերջին կղզյակը, հենասյունը, որ ի զորու են պահպանել հայ ժողովրդի ազգային արժանապատվությունն ու ինքնությունը, նրա պետականությունն՝ այն դեպքում, երբ ապազգային են երկրի իշխանությունները, ամայացված ու ապականված է քազաքական դաշտը, խղճուկ ու երկչոտ վիճակում է մտավորականությունը։
 
Ցավոք, մեզանից շատերը մինչև հիմա չեն գիտակցել եկեղեցու կարևոր դերը ազգային արժեքների, սովորութների, հայկականության ու պետականության պահպանման գործում և հոգևորականին, եկեղեցականին ընկալել են շատ պարզունակ ձևով, լոկ որպես` կնունքներ, պսակադրություններ ու մեռելներ օծողների։
Մինչդեռ եկեղեցին ամենահամազգային կառույցն է, որը ներկայացված է իր կառուցներով 35 երկրներում և կարևոր առաքելություն ունի ազգի համերաշխության առաքինության ու միասնության, սփյուռքի հետ կապերի պահպանման, հայի ինքնության, հոգևոր արժեքների, հայապահպանության ապահովման, բարոյական դաստիարակության, մարդկանց մեջ հայրենասիրության ներարկման, դարերով ձևավորված ազգային արժեքների ու սովորույթների, ավանդական հայկական ընտանիքի, հասարակության ու պետության կայունության ապահովման գործում, աղանդների, հանրության մեջ` բացասական երևույթների ու դրսևորումների նկատմամբ պայքարի գործում։
 
Չնայած վերապահված այսքան կարևոր դաստիարակության ու ազգապահպան ծավալուն պարտականություններին, եկեղեցին պատշաճ ներկայացված չէ հանրային-պետական շրջանակներում և օրենքով օժտված չէ համապատասխան անհրաժեշտ լիազորություններով իր ազգային֊բարոյական առաքելություններն ու գործառույթները իրականացնելու համար։ Չէ որ եկեղեցու շնորհիվ է, որ պետականության բացակայության պայմաններում ավելի լավ են պահպանվել ազգային արժեքները, սովորույթները, լեզուն և բարոյական կերպարն ու նորմերը, քան թե պետականության առկայության վերջին 34 տարիներին։ Սա չի՞ նշանակում արդյոք, որ եկեղեցին ավելի մեծ հեղինակություն է հանրության համար, քան` պետությունն իր ահռելի լծակներով ու քաղաքական կառույցներով։ Սա չի նշանակում արդյոք, որ եկեղեցին ժողովրդի աչքում ամենաչապականված, անաչառ, վստահություն վաելող ու հավատ ներշնչող կառուցն է։
 
Ոչ պատահականորեն այսօր էլ հանրությունը եկեղեցու հեղինակության հետ է նախևառաջ կապում նաև իր փրկությունը։ Սա ամենևին չի նշանակում, որ պետք է նվազեցնել պետության դերը։ Պարզապես եկեղեցին պետք է ներկայացված լինի պետական և հանրային կառույցներում ու գործերում այնքանով, որքանով վայելում է հանրության վստահությունը, որքանով հասարակությունը նրա առջև առաքելությություն ու ազգի բարոյական կերպարի կերտման, ազգային արժեքների պահպանության և պետականության ու ազգային ինքնության պահպանման պահանջներ ու խնդիր է դնում։ Սա նշանակում է, որ եկեղեցին օրենսդրորեն սահմանված կարգով խորհրդատվական գործառույթներով ներկայացված լինի առավելապես պետական այն մարմիններում, որտեղ մշակվում են կրթական, մշակութային, երկրի անվտանգության, սփյուռքի հետ համագործակցության ու ազգի բարոյական-հոգևոր անվտանգությանն ուղված ռազմավարություններ։ Որպեսզի պարզապես եկեղեցին պետական հանրային կյանքում իր առաքինությամբ ու խորհուրդներով լինի բոլորիս կողքին, որպեսզի ազգն ու պետությունը երբևէ այլևս չայլասերվեն, որպեսզի ժողովուրդն այլևս չշեղվի անկեղծ հավատքից ու Աստծո պատվիրաններից, որպեսզի կարողանանք մեկընդմիշտ թոթափենք մեր միջի` դարերի ընթացքում ձեռք բերած նյութապաշտությունը, նախանձը, ամբարտավանությունը, անամոթությունն ու ցածր արժեքները։
 
ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու
ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան