«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Պաշտպանվելու ամենալավ ձևը, թերևս հարձակվելն է... Հայկ Ղազարյան

Հրապարակախոսություն
 
Սիրելի հայրենակիցնե՛ր,
 
Վերջին ժամանակներս բոլորիս հասկանալի պատճառներով գնալով ավելի ակտիվորեն են շրջանառվում որոշ եկեղեցական բարձրաստիճան անձանց գործակալի պիտակավորումները, ավելի է սաստկանում իշխանություն-եկեղեցի հակամարտությունը։ Իսկ ավելի կոնկրետ Ամենայն հայոց կաթողիկոսի ու նրա եղբոր շուրջ կեղծ տեղեկատվություն են տարածում, թե նրանք համագործակցել են ԽՍՀՄ ու ռուսական անվտանգության ծառայությունների հետ։ Չգիտեինք, որ մեր դարավոր բարեկամ, դաշնակից ու անվտանգության երաշխավոր երկրի հետ համագործացելը, բարեկամություն անելը դավաճանություն է, իսկ քո պատմական թշնամիների` Թուրքիայի ու Ադրբեջանի շահը բացահայտ սպասարկելը, հայկական շահից վեր դասելը` հայրենասիրություն է։
 
Գիտեինք, որ իշխանությունները շատ լավ տիրապետում են խառնակչության, բամբասանքի ու մանիպուլիացիաների արվեստին, բայց չգիտեինք, որ այս աստիճանի մանրախնդիր ու էժանագին բանսարկության մեջ կներքաշվեն։ Ցանկալի ու արդար կլիներ և ժողովրդի համար ավելի պարզ կլիներ ու պատկերն ավելի ամբողջական կլիներ, եթե զուգահեռ ներկայացվեր, թե օտար երկրների գաղտնի ծառայությունների հետ համագործակցության արդյունքում ինչպիսի վնաս են հասցրել կաթողիկոսն ու նրա եղբայրը Հայաստան պետությանն ու հայ ժողովրդի անվտանգությանը։
 
Հետաքրքիր է, իսկ ինչպե՞ս կարող է (անգամ եթե դա ճիշտ է) ԽՍՀՄ-ում սեփական երկրի ՊԱԿ֊ի հետ համագործակցողը գործակալ համարվել և սեփական պետության դեմ աշխատել։ Իսկ միգուցե նրանք գործակալ դարձան, երբ սկսեցին ազգային-պետական շահն ավելի ակտիվ պաշտպանել, արցախցիների վերադարձի մասին ավելի հաճախ խոսել, թե Հայաստանում, թե դրսում։ Կամ թե սկսեցին ավելի շատ քննադատել իշխանություններին և ավելի մեծ սպառնալիք հանդիսանալ նրանց քաղաքական գոյատևման համար։ Իսկ առանց մեկնաբանությունների ժողովուրդը կարող է հազար բան մտածել, որ միգուցե նրանք մեղադրվում են հոկտեմբերի 27֊ի գործով ոճրագործների հետ համագործակցության մեջ կամ, ասենք, կասկածվում են օտար ուժերի ֆինանսավորմամբ ու հովանավորությամբ իրականացված 2018թ. հեղափոխություն կոչված ավանտյուրայի մասնացության մեջ։ Կամ էլ միգուցե արցախյան պատերազմի սանձազերծման ու հրահրման և դավադիր պարտության, Արցախը Ադրբեջանի անքակտելի մաս ճանաչելու կամ էլ միգուցե Արցախը հայաթափելու ու արցախցիներին հայրենազրկման հարցում են մեղադրվում։
 
Շատերն էլ կարող են մտածել, թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հանձնման հարցում են մեղադրվում։ Կամ, որ ավելի վտանգավոր է միգուցե ազգի, ժողովրդի, եկեղեցու ու սփյուռքի պառակտման, ատելության ու թշնամանքի սերմանման ու ԼԳԲՏ համայնքի ու այքան աղանդավորներ ունենալու մեջ են մեղադրվում։ Կարող է և Զանգեզուրի միջանցքի կամ Տավուշից, Վարդենիսից, Սյունիքից ու Ջերմուկից հողերի դավադիր հանձման հարցում են համագործակցել թշնամու հետ։ Կամ թե միգուցե դրսից են կառավարվում, այն էլ թշնամի երկրի կողմից կամ էլ միգուցե ԱԺ 2026թ. ընտրությունների կազմակերպման համար օտար երկրներից` Եվրոպաներից են պայմանավորվել գումարներ ստանալ։
 
Իսկ կարո՞ղ է պատահած լինել, ոի Ամենայն Հայոց կաթողիկոսը արտասահմանյան այցելությունների ժամանակ հայտարարած լինի, որ արցախյան հարցը փակված է մեկընդմիշտ և Արցախ վերադարձ այլևս չի լինելու։ Միգուցե կարող է հայերի ցեղասպանությունն են ուրացել։ Եվ որպեսզի թյուրըմբռնումների առիթ չլինի, ճիշտ կլինի, որ «Ժողովրդավարության բաստիոն» համարվող երկրում ամեն ինչ լինի թափանցիկ և անկեղծ և ներկայացվի ժողովրդին իրականությունն ամենայն մանրամասնությամբ, իսկ թե ով ով է, ժողովուրդն ինքը կգնահատի, թե ով է պետության գաղտնի հետախուզության աշխատող, լրտես, ով է իր երկրի ու ժողովրդի նվիրյալը:
 
ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու
ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան