Քացով Էջմիածնի Մայր տաճարի դուռը խփողներն ու՞ր են, ինչու՞ ձերբակալված չեն. Մարուքյան
Ոստիկանության պետ Արամ Ղազարյան, դուք ինչո՞ւ էիք գնացել Էջմիածին, երբ մարդիկ կարող էին բարձրանալ սյուների վրա, ոտքերով հարվածել Մայր տաճարի դռներին։ Այս մասին ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
«Պարոն Ղազարյան, դուք գնացել էիք որ ի՞նչ անեիք, պաշտպանեիք տիրադավներին, որ տիրադավների վրա չգնար ժողովուրդը։ Ի՞նչ էիք անում, ապացույցներ կան, բայց չկա հարուցված քրգործ, բերման ենթարկվածներ, որովհետեւ այդ անողները ՔՊ–ից էին։ Ովքե՞ր էին այդ կապիշոնով մարդիկ։ «Ազատությունը» նույնականացրել է եւ պարզել, որ ԱԱԾ–ին են այդ մարդիկ։ Ստացվում է՝ ԱԱԾ–ն մեր հարկերի հաշվին եկեղեցին պառակտելու գործին լծված մարդկանց անվտանգությունն ապահովելու համար է այնտեղ գնացել։ Քացով Էջմիածնի Մայր տաճարի դուռը խփողներն ու՞ր են, ինչու՞ ձերբակալված չեն»,– ասել է Մարուքյանը։
https://iravunk.com/sim/?p=330729&l=am/

