Հայրս ողջ կյանքիս հպարտությունն է. Այսօր երջանկահիշատակ պրոֆեսորի երկնային տարեդարձն է
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանի ծննդյան 91֊րդ տարեդարձն է։
Մեծանուն հայի տեսակ, ով իր ողջ կյանքն ու գործունեությունը նվիրեց հայրենիքի բարօրությանն ու ապագա սերունդներին ավանդեց մնայուն արժեքներ։
Իր անունը պատվով և մեծ պատասխանատվությամբ կրող մեր պոլիկլինիկայի անձնակազմը մշտապես հպարտությամբ է հիշում նրա բարի և անչափ հոգատար տեսակը, ում ողջ կյանքի գործունեությունն ուղղված է եղել Հայաստանի շենացմանն ու զարգացմանը:
«Հայրս ողջ կյանքիս հպարտությունն է»,-«Բժշկի մոտ» հարցազրույցներից մեկում ասել երջանկահիշատակ պրոֆեսորի միակ դուստրը հայտնի ռադիոլոգ Նունե Եսայանը:
https://iravunk.com/sim/?p=330696&l=am/

