Ես շատ գեղագիտական մարդ եմ, հավատացեք ինձ, բացառությամբ կանանց գնահատելուց. Թրամփ
ՄիջազգայինՆախագահի խոսքով՝ կանանց հաճոյախոսելը վտանգավոր է քաղաքական գործչի համար, բայց նա իր ելույթը կողմնակիցներին սկսեց հենց դրանով:
«Ես շատ գեղագիտական մարդ եմ, հավատացեք ինձ։ Բացառությամբ` գնահատելու կանանց», - ասել է ամերիկացի առաջնորդը Հյուսիսային Կարոլինայում իր կողմնակիցների առջև ունեցած ելույթի ժամանակ։
Նա բացատրել է, որ իրեն չի հետաքրքրում, թե ինչ տեսք ունի կինը, չնայած «նախկինում ասում էի` գեղեցիկ»։ Թրամփը այս փոփոխությունը վերագրել է քաղաքականության մեջ իր ներգրավվածությանը։
Միևնույն ժամանակ, Թրամփը իր ելույթը սկսել է ներկա կանանց ուղղված գովասանքով։
Ավելին, նա խոստովանել է, որ նևրոտիկ է. «Կարծում եմ՝ ես շատ նևրոտիկ եմ»։
Սակայն այս տեսանկյունից վերահսկվող նևրոզը լավ բան է։

