«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Կճոյանի հետապնդող ստվերը. Ալիսա Գեւորգյան

Թեմա
«Տարիներ առաջ Մայր Աթոռը սեմինար էր կազմակերպել, շատ հետաքրքիր թեմաներով հանդես էին գալիս Հայ առաքելական եկեղեցու լավագույն հոգևորականները՝ ներկայացնելով մեր եկեղեցու ծագումը, խորքը, կառուցվածքը, կանոնները և այն։ Ներկա մոտ երկու տասնյակ լրագրողներն էլ իրենց հետաքրքրող հարցերին անկեղծ ու համապարփակ պատասխաններ ստանալու հնարավորություն ունեին: Շատ հարցեր տվեցինք հոգևորականներին, ու հարցերի մեծ մասի տողատակում թաքնված կամ ակնհայտ մեղադրանք կար ուղղված եկեղեցուն՝ բա Կճոյանը, Կճոյանի բենթլին, զենքերը, գողական պահվածքը, Կճոյանին տեսնողը ո՞նց հավատա Աստծուն, եկեղեցուն:
 
Հոգևորականները պատասխանում էին զուսպ, առանց թիկունքից բամբասելու ու մի տեսակ ամաչելով ու արդարանալով իրենց մոլորյալ եղբոր փոխարեն, բայց ակնհայտ էր նաև վիրավորվածության զգացումը: Հիշում եմ իմ շատ սիրելի հոգևորականներից մեկի խոսքն ու վիրավորված դեմքը. «Հարյուրավոր հոգևորականներ ունենք, որ պարկեշտ վարքով նվիրված ծառայում են Աստծուն ու ժողովրդին, նրանց անունները չեք հիշում ու չեք անդրադառնում՝ ի տարբերություն այդ մեկի, որի մեղքը անընդհատ բոլորիս վրա է տարածվում»:
 
Կճոյանի փոխարեն ամաչող ու արդարացող հոգևորականները երեկ պաշտպանում էին Մայր Աթոռը այն «մաքրելու» և «սրբագործելու» եկած Նավասարդ Կճոյանից: Ու այդ ամենի մեջ մի շատ լավ բան կար, մեր ազնիվ ու պարկեշտ հոգևորականները վերջապես ազատվեցին Կճոյան եղբոր «հերոսությունների» համար մարդկանց առաջ արդարանալու բեռից: Հուսամ՝ Հայ եկեղեցին վերջապես ազատվեց Կճոյանի հետապնդող ստվերից», - գրել է 44-օրյա պատերազմի հերոս Դավիթ Գևորգյանի մայրը՝  լրագրող ԱԼԻՍԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ: 
 
ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան