ՀՐԱՏԱՊ. Աշխարհի մասշտաբով բազմաթիվ կայքեր ժամանակավորապես կանգնել կամ դանդաղել են
Հայտնի տեղեկատվական անվտանգության փորձագետ ԱՐՍԵՆ ԼԵՎՈՆՅԱՆԸ տեղեկացնում է.
Այսօր՝ Դեկտեմբերի 19-ին, Cloudflare-ում առաջացած խնդիրների պատճառով Հայաստանում և մի շարք այլ երկրներում որոշ կայքեր չեն բեռնվել կամ շատ դանդաղ են աշխատել։
Սա հերթական խափանումն է, որը Cloudflare-ն ունեցել է այս տարի։
Արդեն գրանցվել են մի քանի նման դեպքեր, երբ աշխարհի մասշտաբով բազմաթիվ կայքեր ժամանակավորապես կանգնել կամ դանդաղել են։
Այս միջադեպը հաջորդում է 2025 թվականի վերջին երկու այլ խոշոր խափանումներին, որոնք նույնպես ազդել են բազմաթիվ կայքերի աշխատանքի վրա։
https://iravunk.com/sim/?p=330628&l=am/

