«Խաղաղության» թուղթ՝ Նիկոլի, ադրբեջանական բենզին՝ Խաչատուր Սուքիասյանի համար

Վերլուծություն

Նիկոլ Փաշինյանը հանուն իր աթոռի պահպանման ու կաշվի փրկության դիմում է արտաքին ուժերի, այդ թվում՝ Թուրքիայի ու Ադրբեջանի աջակցությանը։ Օրերս բացահայտվեց, որ Նիկոլը դիմել է ԵՄ-ին, որպեսզի այդ կառույցի չիովնիկներն իրեն աջակցեն 2026-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ մոլդովական տարբերակով։ Նիկոլը նաեւ Հայաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված երկրներին է օգնության կանչում։ Իրեն պետք է «խաղաղություն» բառը պարունակող թուղթ, որը կկարողանա թափահարել ԱԺ ընտրությունների ժամանակ՝ միամիտներին հավատացնելով, թե, իբր, իրական խաղաղություն է բերել։ Այդ թուղթը նա մուրում է Ալիեւից։ Վերջինս դրա դիմաց բազում զիջումներ է պահանջում ու ստանում։

Նիկոլին խաղաղության իմիտացիա է պետք, իսկ Ադրբեջանին՝ Հայաստանի կողմից իրական զիջումներ։ Դատելով դեպքերի ընթացքից՝ Նիկոլն ու Ալիեւն այս հարցում համաձայնության են եկել։ «Խաղաղության» այդ իմիտացիայի շրջանակներում է Ադրբեջանով ցորեն բերվում։ Հիմա էլ անցել են բենզինին։ Ադրբեջանական բենզինի շահառուն, ըստ շրջանառվող խոսակցությունների, Նիկոլ Փաշինանի սիրելի օլիգարխներից մեկն է՝ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Նրա հետ փոխկապակցված ընկերությունն է ստանալու ադրբեջանական բենզինը։ Դա ցուցադրական ակցիա է լինելու, որպեսզի Նիկոլը կարողանա միամիտներին համոզել, թե տեսեք, ինչ լույս բացվեց Հայաստանի գլխին, երբ պարտվեցինք պատերազմում, ունեցանք հազարավոր զոհեր եւ Ադրբեջանին ենք հանձնում «Զանգեզուրի միջանցքը»։

Ի դեպ, Վրաստանի իշխանությունները սկզբում դեմ էին իրենց տարածքով Ադրբեջանից դեպի Հայաստան տեղափոխվող բենզինին, ինչը հասկանալի է։ Բայց երբ Հայաստանից սիգնալներ ստացան, որ դա մեկանգամյա ցուցադրական ակցիա է լինելու, համաձայնեցին առանց որեւէ գումարի այդ տրանզիտն ապահովել։ Նիկոլենք հիմա փորձելու են «փչել» ադրբեջանական բենզինի թեման, որպեսզի ցույց տան, թե տեսեք, թե ինչ լավ խաղաղություն ենք բերել, բայց այդ ամենը ընդամենը նախընտրական փիառ ակցիա է, որովհետեւ Ադրբեջանը ոչ մի խաղաղության չի գնում։ Ճիշտ հակառակը՝ խոսում է «արեւմտյան Ադրբեջանից» ու «փախստականների» վերադարձից։

Այս ամենի արանքում շահում է Խաչատուր Սուքիասյանը, ով ադրբեջանական բենզին է ստանալու։ Շահում է Նիկոլը, ով էժանագին փիառ է անելու։ Շահում է Ալիեւը, ով ռեալ զիջումներ է ստանում Հայաստանից։ Միակ տուժողը Հայաստանն է։ Ու միայն այս իրավիճակի կտրուկ փոփոխությունը հնարավորություն կտա չկլանվել Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից։ Դրա առաջին նախապայմանը Նիկոլի հեռացումն է։

https://iravunk.com/sim/?p=330616&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ