Եկեղեցին քաղաքական մանկապարտեզ չէ. հարգե՛ք Եկեղեցու սրբությունը. Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդ

Ներքաղաքական

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում նշված է.

«Այն, ինչ տեղի ունեցավ դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ոչ թե «եկեղեցական մտահոգություն» էր, այլ կանոնական հեղաշրջման ձախողված փորձ և բացահայտ հարձակում հայոց պետականության հոգևոր հիմքերի վրա։ Տիրադավ և ուխտադրուժ եպիսկոպոսների խումբը, վերածվելով քաղաքական գործիքի, փորձեց փողոցային տրամաբանությունը ներարկել դարավոր Սուրբ Աթոռ, իսկ նամակ հանձնելուց հետո «առաքելությունն ավարտված» համարելը զավեշտալի է ու մերկացնող։

Մենք սա որակում ենք որպես հոգևոր դավաճանություն։ Սուրբ Էջմիածինը թատերաբեմ չէ սցենարներ խաղալու, ամբոխներ հրահրելու կամ «փողոցային ճնշմամբ» կաթողիկոսական գահը սասանելու համար։ Սա պառակտման գիտակցված սերմացանություն է, որն իրականացվում է ազգային միասնության հաշվին։

Խիստ դատապարտելի է, որ այս եկեղեցաքանդ արշավը սնվում է ուղիղ պետական մակարդակով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի «չուղղորդված», բայց հրապարակային աջակցությունն ապստամբ եպիսկոպոսներին ոչ այլ ինչ է, քան ցինիկ միջամտություն Եկեղեցու ներքին կյանքին, հատկապես պետական ռեսուրսները այս սատանայական գործին ծառայեցնելով և ոտնակոխելով մեր սահմանադրության կողմից եկեղեցու ինքննուրույնությունն ու անկախությունը երաշխավորող բոլոր դրույթները։

Դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռի տարածքում ոստիկանական պատնեշների և «Վեհափառ» վանկարկող հավատավորների ներկայությունը փաստեց մեկ բան՝ ժողովուրդը թույլ չտվեց սրբապղծությունը։ Սրբավայրերը քաղաքական հաշվեհարդարի դաշտ դարձնելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման։

Մեր պահանջները և ուղերձը.

Դավաճան եպիսկոպոսներին. դուք կրում եք անձնական և պատմական պատասխանատվություն հավատավոր ժողովրդին իրար հակադրելու և Մայր Աթոռի հեղինակությունը վաճառքի հանելու համար։ Այս առիթով մենք խիստ պահանջ ունենք Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսից՝ կիրառել տիրադավների նկատմամբ կանոնական ամենախիստ պատիժները՝ ընդհուպ մինչև կարգալույծ հռչակելը։

Գործող իշխանությունից. դադարեցրե՛ք խաղալ կրակի հետ։ Եկեղեցին քաղաքական մանկապարտեզ չէ, ոչ էլ ձեր խաղավայրը։ Հարգե՛ք Եկեղեցու սրբությունը, քանի դեռ պառակտումն անդառնալի չի դարձել։

Ոստիկանությանը և ԱԱԾ-ին. պետական համազգեստը չպետք է ծառայի որպես վահան՝ մեկ անձի քաղաքական շահերը սպասարկելու համար։ Պահանջում ենք պահպանել բացարձակ չեզոքություն և չսպասարկել նեռի դիվային ծրագրերը:

Հայ հավատավոր ժողովրդին. եղե՛ք արթուն և սթափ։ Մայր Աթոռը մեր հոգևոր ամրոցն է՝ պարգեվված մեր Տիրոջ և Փրկչի Հիսուս Քրիստոսի կողմից, ոչ թե մեկ մոլագարի «մասնավոր նախագիծը»։ Թույլ մի՛ տվեք, որ ձեր հավատքը դառնա մանրադրամ։

Հատականշական է, որ երեկվա ամբողջ դավը հյուսվեց և իրագործվեց հինգշաբթի երեկոյան ժամը 17-ին՝ նույն օրը և ժամին, երբ վերնատան մեջ Հուդան դավաճանեց մեր Տիրոջն ու Փրկչին՝ վերջին խորհրդավոր ընթրիքի ընթացքում»։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում