ՇՏԱՊ. «ԴՕԿ» կուսակցության շտաբի պետ, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը բացառիկ հայտարարությամբ է հանդես եկել

Անանուն սադրիչները տեղ չունեն մեր պայքարում

Նժդեհի նկարով անհայտ մի ֆեյսբուքյան էջում, ի պաշտպանություն Վարդան Ղուկասյանի, դրվել են Վարդան Ղուկասյանին գովաբանող տողեր, իմ այսօրվա հարցազրույցը և, ոչ ավել, ոչ պակաս, հանրությանը «հայտնի» մարդկանց, որոնց անունները քիչ հետո կհրապարակեմ, անձնական կյանքի վերաբերյալ տվյալներ, հերյուրանքներ, վարկաբեկիչ տեղեկություններ, նկարներ, որի վերաբերյալ, որպես Վարդան Ղուկասյանի փաստաբան, հայտարարում եմ․

1. Չգիտեմ՝ ով ես, ինչ սեռի ես, եթե դու, իրապես, Վարդան Ղուկասյանի նվիրյալն ու աջակիցն ես, ինչպես որ ցույց ես տալիս, անունդ ու նկարդ տեղադրի, այլ ոչ թե Նժդեհի նկարի տակ զբաղվիր, մեղմ ասած, անբարո գործունեությամբ։ Քո նմանները նախորդ դարի երեսունականներին անստորագիր նամակներով իրենց հայրենակիցներին ուղարկում էին Սիբիր։ Քո արածը, հարգելի ֆեյք, ավելի վատ է։

2. Ինձ չի հետաքրքրում, թե նախկինում Վարդան Ղուկասյանի կողմից ղեկավարվող կառույցներում ինչպիսի բարքեր են տիրել, սակայն պարոն Ղուկասյանի կողմից ինձ է վստահվել իր կողմից ղեկավարվող կառույցի նախընտրական գլխավոր շտաբի պետի պարտականությունները՝ անսահմանափակ լիազորություններով։ Առաջին իսկ օրվանից մաքրել եմ տուն ու երդիկ՝ անդեմք, անստորագիր անձանցից։ Մի մարդ, ով հանդես է գալիս անանուն, մտնում է ուրիշի ընտանիք, վարկաբեկում է անուն ու ձեռագիր թողած անձանց և նույն էջով էլ գովաբանում է Վարդան Ղուկասյանին, ոչ միայն չի կարող լինել Վարդանի աջակիցը, այլ նաև միտումնավոր փորձում է խառնել թացը չորի հետ։ Ես դա թույլ չեմ տա։

Սարերի ետևում չէ Վարդան Ղուկասյանի ազատության դուրս գալու տեսլականը։ Իրավամբ, վերջին խոսքի իրավունքը տրված է Վարդան Ղուկասյանին։ Միևնույն ժամանակ մտադիր չեմ հրաժարվել այն պայքարից, որի ուժով մեր կողքին տեղ չունեն անդեմ ու անդեմք, անանուն ֆեյքերը։ Ինձ համար անուն և դեմք ունեցող, անգամ հակառակ կարծիք ու առերևույթ հակառակորդ հանդիսացող անձիք ավելի հարգելի ու պատվելի են, քան թե առերևույթ Վարդանին գովաբանող, միևնույն ժամանակ կենսագրություն ունեցող անձանց նկատմամբ հերյուրանքներ տարածող անանուն անձիք։

Քո կողմից հանիրավի թիրախավորված անձիք՝
Արթուր Ասատրյանը, Գևորգ Գրիգորյանը, Անի Խուդավերդյանը, Գայանե Զարգարյանը,
ովքեր ունեն, ի տարբերություն քեզ, իմ անանուն բարեկամ, անուն, կենսագրություն և, անկախ իրենց քաղաքական հայացքներից, էմոցիաներից և այլն, իմ բարեկամներն են։

Այսօր իշխանությունները ևս ունեն պոզիտիվ պարտավորություններ՝ ողջ ազգաբնակչությանը ընդունելու որպես եղբայրների ու քույրերի, անկախ իրենց քաղաքական հայացքներից ու ճաշակից, որպեսզի նման ողբալի վիճակից դուրս գա երկիրը, որտեղ անանուն մատերիալներ գրող «սուկաները» իրենց «պարաշայից» ավել չթռնեն։

Մեր հիմնադրած պայքարը բաց է՝ անունով ու դեմքով։ Անանուն սադրիչները տեղ չունեն ոչ քաղաքական գործընթացներում, ոչ մարդկային հարաբերություններում։

Հայցում եմ Անիի, Գայանեի, Արթուրի, Գևորգի ներողամտությունը։

ԴՕԿ դաշինքի նախընտրական գլխավոր շտաբի պետ
Լ. Բաղդասարյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում