«Փաստ». Շիրակի մարզպետին չներվեց «Յոթ վերք»-ում Փաշինյանի կեղծ «պատարագի» ձախողումը
Մամուլի տեսություն«Փաստ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է աշխատանքից ազատել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին: Պետք է ենթադրել, որ Փաշինյանի այս որոշումն անակնկալ է եղել հենց Առուշանյանի համար, քանի որ երեկ առավոտյան պատրաստվում էր ասուլիս տալ՝ ամփոփելու իր աշխատանքային գործունեության 1 տարին (նա նշանակվել էր 2024 թ. դեկտեմբերի 19-ին), սակայն մարզպետարանի պաշտոնական կայքէջում պարզապես տեղադրվեց ամփոփիչ տեսանյութ:
Հատկապես վերջին հանգամանքը Փաշինյանը չի կարողացել մարսել, քանի որ Հայ առաքելական եկեղեցու դեմ իր հայտարարած պատերազմում նա չի հանդուրժում որևէ «վրիպում», իսկ որ Գյումրիում «պատարագային» շոուն տապալված էր, անկասկած է: Ճիշտ է, մյուս բոլոր տեղերում ևս առանձնապես «գլուխ գովալու» բան չունեն իշխանությունները, բայց Գյումրին Փաշինյանի համար առանձնահատուկ նշանակություն ունի, քանզի հասկանում է, որ եթե մի քանի բնակավայրերում դեռ ինչոր հույսեր կարող է փայփայել, այստեղ ինքը բացարձակ վարկանիշ չունի:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
https://iravunk.com/sim/?p=330498&l=am/

