Հայաստանը նոր աջակցություն կստանա Խաղաղության եվրոպական հիմնադրամից
ՆերքաղաքականԱյս շաբաթ Հունգարիան հանել է վետոն Հայաստանի համար նախատեսված Եվրամիության 20 մլն եվրոյի ռազմական աջակցության փաթեթի նկատմամբ (Եվրոպական խաղաղության հիմնադրամ), որը առաջարկվել էր դեռևս մարտին, այս մասին X-ի միկրոբլոգում գրել է «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական խմբագիր Ռիկարդ Յոզվիակը։
Նա նշել է, որ փաթեթի պաշտոնական հաստատումը նախատեսվում է հունվարին։
Ռիկարդ Յոզվիակը հիշեցրել է, որ Ուկրաինայի համար նախատեսված նմանատիպ աջակցության փաթեթը արդեն մոտ երեք տարի շարունակ մնում է Բուդապեշտի կողմից արգելափակված։
https://iravunk.com/sim/?p=330473&l=am/

