Առաջիկա 10 օրերին էլ ձյուն չի լինի, հանրապետության ողջ տարածքում կլինի պարզ երկինք և առանց տեղումների եղանակ. Գագիկ Սուրենյան (Տեսանյութ)
Առաջիկայում ձյան տեսքով տեղումներ չեն լինի։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան եթերից հայտարարեց, որ առաջիկա 10 օրերին մեր երկիրը գտնվելու է հզոր անտիցիկլոնյան գոտում, որը հանրապետության ողջ տարածքում ապահովելու է պարզ երկինք և առանց տեղումների եղանակ։
«Օդի ջերմային ֆոնում էլ առաջիկա 10 օրերին էական տատանումներ չեն կանխատեսվում։ Օդի ջերմաստիճանը ՀՀ-ում կլիմայական նորմայից բարձր է 2-4 աստիճանով»,-ասաց նա։
https://iravunk.com/sim/?p=330472&l=am/

