Հայկ Սարգսյանը վստահ է՝ միլիարդատերերի շահերին խփող օրենքի համար են իրեն մերժել կուսակից ընկերները.

Ներքաղաքական

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը մերժել է պատգամավոր Հայկ Սարգսյանի թեկնածությունը գրանցել հաջորդ ընտրություններին մասնակցելու համար։

Նա վստահ է, իր գործունեությամբ «ցավեցրել» է վարչության որոշ անդամների, դրա համար էլ իր թեկնածությանը դեմ են քվեարկել։

«Ես հանդես եմ եկել մի շարք օրենսդրական նախագծերով, որոշ առաջարկներ եմ արել կառավարությանը։ Ամենախնդրահարույց օրենքի նախագիծը, որի պատճառով վարչության անդամներից մեկի գլխավորությամբ որոշել են մերժել իմ առաջադրվելու իրավունքը, հետևյալն է. ես օրենքի նախագիծ եմ հեղինակել օնլայն կազինոների հարկերը կրկնապատկելու վերաբերյալ։

Օրենքն ընդունվեց բուռն քննարկումների արդյունքում։ Դրա արդյունքում ապրիլից մինչև հիմա շուրջ 10 մլրդ դրամ ավելի գումար է մուտքագրվել ՀՀ պետբյուջե։ Ըստ այդ օրենքի նախագծի սահմանված է, որ հունվարի 1-ից, եթե չունենանք խաղային օպերատոր, պետք է 3 անգամ բարձրանան հարկերը։ Տեսնում ենք, որ առաջիկայում խաղային օպերատոր չենք ունենալու։ Ստացվում է, որ հունվարի 1-ից պետբյուջե է մուտքագրվելու 70 մլն ԱՄՆ դոլար հավելյալ գումար։ Այդ գումարները, որ մուտքագրվել են պետբյուջե, նախկինում գնացել են այն մարդկանց գրպանները, որոնք այդ խոշոր ընկերությունների սեփականատերերն են և միլիարդատերեր են»,-ասաց Հայկ Սարգսյանը։

Հարցին, թե այդ սեփականատերերը կապ ունե՞ն իր դեմ քվեարկած մարդկանց հետ, պատասխանեց.

«Իհարկե՛, ունեն»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում