Ովքեր են անհայտ կորած՝ 18 եւ 22-ամյա մոլոկան երիտասարդները․Լերմոնտովո համայնքի ղեկավարը բացառիկ մանրամասներ է ներկայացնում

Հանդիպում

Հայաստանում ռուսական համայնքում ընթացիկ խնդիրներ, որպես այդպիսին, եթե անգամ լինում են արագ լուծում են ստանում՝ գործադիր իշխանության օպերատիվ աշխատանքների արդյունքում։ Ունենք այս պահին երկու տհաճ պատմություն, երկու երիտասարդ են մեզ մոտ կորել, յուրաքանչյուրը տարբեր պատմություններով, տարբեր պատճառներով,-անդրադառնալով Հայաստանում ռուսական համայնքի խնդիրներին, ասաց լաատեղյակ աղբյուրը, մանրամասնելով․

-Այս պահին ոստիկանությունը ակտիվ որոնման աշխատանքներ է իրականացնում։ Այս պահին ռուսական համայնքում այս հարցերն են, որոնք անհապաղ լուծում են պահանջում։ Մնացած բոլոր հարցերը ընթացիկ հարցեր են, որոնք արագ իրենց լուծումները ստանում են:

Իսկ, թե ովքե՞ր են կորած երիտասարդները բացառիկ մանրամասներ է ներկայացրել մեզ հետ զրույցում Լերմոնտովո համայնքի ղեկավար էդիկ Չախալյանը․ 

-Մի երիտասարդը, որը կորել է 5-6 ամիս առաջ գրանցված է մեր համայնքում, բայց վաղուց տունը վաճառել է եւ Երեւանում էին բնակվում, իսկ մյուսը՝ կորել է՝ 18-ամյա Միշան կորել է դեկտեմբերի 7-ին։  Շատ խելոք տղաներ էին մեկը 22 տարեկան էր, մյուսը՝ 18-ը։ 18 տարեկան տղան գնացել էր Երեւան տատիկի տանը ապրելու, որ այնտեղ աշխատի, բանակ չէին տանում՝ տրոմբների խնդիր ունի։ Անցած շաբաթ օրը գնացի իրենց տուն տեսնեմ ինչ վիճակում է ընտանիքը, հարցրեցի, երբ էր վերջին անգամ եկել եկել, ասեց, որ երեք շաբաթ գյուղ չի եկել։ Վերջին անգամ տատի տանից դուրս է եկել ու էլ չի վերադարձել։ 18-ամյա տղան ընտանիքի մեծն էր, չորս եղբայր են մի քույր, քույրը նոր է ծնվել՝ 3-4 ամսական է։ Որեւէ վարկած չի շրջանառվում, ոչ ոք ոչինչ չի պատկերացնում, թե ինչ կարող էր եղած լիներ երկու երիտասարդների հետ, որոնք կորել են տարբեր ժամանակահատվածում։

Համայնքապետը նշում է, որ 18-ամյա Միշայի ընտանիքում ահավոր ծանր վիճակ է, չգիտեն ինչ մտածեն ծնողները, դիմացն էլ Նոր տարի է

-Թեեւ մոլոկանները նոր տարին մեր հայերիս պետք ճոխ չեն նշում, բայց երեխա ունեցող ընտանիքները աղանդերով, մրգերով սեղաներ են պատրաստում, տոնածառ դնում, բայց իրար տուն գնալ այստեղ չկա։ Մենք շատ ուրախ կլինենք, որ Միշայի ընտանիքն էլ այս տարի տոնածառ դնի, որովհետեւ ընտանիքում չորս անչափահաս երեխա կա։ Իրենք իրենց հավատքով են իրենց տոները նշում, ամեն շաբաթ օր պարտադիր լողանում են , որ գնան իրենց հավատքի ժողովներին։ Մոլոկանները հարեւանների տներ չեն գնում իրար շնորհավորելու, իսկ հայկական ընտանքիներ էլ վախենում են գնալ, որովհետեւ եթե մեկը տեսնի կմտածի գնաց շնորհավորեց, որ խմի։ Իրենց մոտ խմիչքը արգելված է, բայց օրինակ կան գյուղում հարբեցողներ, ովքեր փաստացի ավանդույթից դուրս են իրենց պահում։

Մեզ մոտ՝ Լերմոնտովո համայնքում 80 տոկոսը մոլոկաններ են, միայն 20 տոկոսն են հայ եւ  քկան նաեւ մի քանի ազգությամբ եզդի ընտանիքներ։ Աստեղ մոլոկանները իրենց ավանդույթներից հիմնականում պահում են հավատքին նվիրված ավանդույթները, օրինակ հարսանքից հետո տղան պետք է անպայման պետք է մորուք պահի, դա բացատրվում է այսպես, որ փեսան պետք է ընդունի Հիսուսի արտաքին կերպարանքը։ Լերմոնտովայի մոլոկանների հարսանեկան ճաշատեսակներն էլ հայկականի նման ճոխ չեն․ սամավարի թեյ, բորշ, որը մոլոկաների հարսանեկան սեղանի ամենակարեւոր ճաշատեսակն է , եւ, իհարկե,  մսեղեն։ 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում