«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ՌԴ-ի հետ առեւտրում պետք է զգույշ լինել բրենդների փոփոխության հարցում. Տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսորը տնտեսական ռիսկերի մասին

Հանդիպում
«Եվրասիական տնտեսական միությունը մնում է Հայաստանի հիմնական ուղղությունը պատրաստի արտադրանքի արտահանման համար, որը ունի բարձր արժեք։ Ամբողջ աշխարհը դրա համար է պայքարում, որովհետեւ բոլորն էլ ուզում են հումք ներկրեն եւ իրենց զբաղվածության խնդիրները լուծեն, իսկ մենք արտահանում ենք գունավոր մետաղների խտանյութ»,-«Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին տնտեսական առումով, ասաց հայտնի տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԸ, ընդգծելով.
- Այստեղ ունենք որոշակի խնդիրներ դրամավարկային քաղաքականության եւ իհարկե հարկային քաղաքականության։ Դա, անշուշտ հնարավոր է կառավարել, եթե  զուտ հումքի արտահանման վրա   որոշակի մաքսային սահմանափակումներ են կիրառվում և իհարկե դրա համար արտոնյալ վարկեր կամ դրամաշնորներ չեն տրամադրվում : Դա բավարար չէ դրա հետ մեկտեղ արտոնյալ վարկեր և հարկային արտոնություններ պետք է տրամադրվեն պատրաստի արտադրանք  արտադրողներին, հատկապես առավել բարձր ավելացված արժեք  ձևավորող ոլորտներին: Դրանով լուծվում է ոչ միայն արտահանման, այլ նաեւ զբաղվածության խնդիրը։ Իսկ զբաղվածությունը մեզ մոտ լուրջ խնդիր է, որովհետեւ գործազրկությունը մեզ մոտ գրեթե 15 տոկոս է, զգայունության շեմը, սովորաբար համարվում է ոչ ավել, քան տաս տոկոս։  Ի դեպ, պատրաստի արտադրանքի արտահանման հստակ խրախուսումը Ասիական վագռերի բանալիներց մեկն է: Իրականացել են նաև սպառման շուկաների հստակ վերլուծություն, կոռոպցիայի, ընդգծեմ, պատճառների վերացում: Առանձին առանցքային խնդիր է դիտվել պետական ապարատի արդյունավետության էական բարձրացումը: Այստեղ էլ առկա են լուծումներ:
 
Մեր զրուցակիցը նկատում է նաեւ.
 
- Ինչ վերաբերում է մեր տնտեսական հարաբերություններին, ապա ՌԴ-ի հետ առեւտրում պետք է զգույշ լինել բրենդների փոփոխության հարցում: Մասնավորապես, շատ ճշմարիտ լինելը երբեմն խանգարում է տնտեսական հարաբերություններին, խոսքը նրա մասին է, որ որոշ քաղաքական խնդիրներ կարող են անդրադառնալ տնտեսության վրա։ 
Օրինակ, երբ ասում ենք Հայկական կոնյակ անունը պետք է փոխենք , սա որքան էլ զարմանալի հնչի, կարող է լուրջ տնտեսական հետեւանքներ ունենա։ Փաստորեն վրացական, դաղստանյան, մոլդովական, ադրբեջանական կոնյակը մնում է կոնյակ անվանումով, իսկ մենք  նման հայտարարություններով առավել ևս քայլերով կարող ենք պահանջարկի լուրջ խնդիրներ ստեղծել, որին կհետեւի արտահանման կորուստը, եւ այս դեպքում մեզ կարող է չօգնել անգամ ԵԱՏՄ անդամ լինելը։ Նույնը վերաբերվում է Արարատ լեռանը,որի պատկերը մեր շատ ատադրանքների բրենդն է: Այո,այժմ Արարատը ՀՀ-ում չէ, սակայն աշխարին հայտնի այդ պատկերը մենք ենք տեսնում, հարևավան երկրից դա չի երևում: Խոսքը այդ պատկերի մասին է, այլ ոչ թե զուտ լեռան , այդ պատկերն է մերը և դա, իհարկե,  որպես բրենդ ունի նաև տնտեսական արժեք:
Կամ տեսեք, վերջին տարիներին դրամը արժեւորվել է դոլարի նկատմամբ, իսկ ռուսական ռուբլին արժեզրկվեց, ինչը բերում է նրան, որ եթե դիցուք դուք 10 դոլարի համարժեք ապրանք ունեիք, որը կարող էիք վաճառել 50 ռուբլիով, հիմա դրամի արժեւորմամբ պայմանավորված դուք նույն ապրանքը պետք է 80 ռուբլիով վաճառեք, որ այդ տաս դոլարը կարողանաք ստանալ։ Այսինքն այս խնդիրը ,որ մեր դրամավարկային քաղաքականությունները միմյանց հետ փոխկապակցված չէ լուրջ խնդիր է եւ կարծում եմ, որ որպեսզի այդ խնդիրները լուծվեն պետք է իրական փոխկապակցվություն ապահովվենք հատկապես ԵԱՏՄ երկրների հետ, այլապես մենք պատրաստի արտադրանքի արտահանումը կարող է լուրջ ռիսկի տակ հայտնվել։ 
ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը