Ուկրաինական պատերազմի ավարտը ռեալ է, բայց անհասանելի

Վերլուծություն

Նա­խօ­րեին Բեռ­լի­նում մեկ­նար­կած Թ­րամ­փի պատ­վի­րակ­նե­րի՝ Ո­ւիտ­կո­ֆի եւ Քուշ­նե­րի՝ Զե­լենս­կու հետ բա­նակ­ցութ­յուն­նե­րի շե­մին ցնցող հայ­տա­րա­րութ­յամբ հան­դես ե­կավ Գեր­մա­նիա­յի կանց­լեր Մեր­ցը: Ըստ նրա, Pax Americana-ի դա­րաշր­ջանն ա­վարտ­ված է Եվ­րո­պա­յի հա­մար: Ըստ այդմ, եվ­րո­պա­ցի­նե­րը պետք է պատ­րաստ­վեն «տրան­սատ­լանտ­յան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում հիմ­նա­րար փո­փո­խութ­յուն­նե­րի»։

Ին­չի՞ մա­սին է խոս­քոը. «Pax Americana»-ն տեր­մին է, ո­րը կի­րառ­վում է Արեւմտ­յան կի­սագն­դում հա­րա­բե­րա­կան խա­ղա­ղութ­յան հա­յե­ցա­կար­գի հա­մա­տեքս­տում, այ­սինքն, որ Միաց­յալ Նա­հանգ­նե­րը հա­մար­վում է աշ­խար­հի ա­ռա­ջա­տար տնտե­սա­կան, մշա­կու­թա­յին եւ ռազ­մա­կան տե­րութ­յու­նը, ո­րը «պա­տաս­խա­նա­տու» էր հա­մաշ­խար­հա­յին կար­գի հա­մար։ Կարճ ա­սած՝ հե­գե­մոն, ո­րին բո­լո­րը պետք է են­թարկ­վեն: Ու հի­մա ի՞նչ, Եվ­րո­պան կամ առն­վազն Մերցն ԱՄՆ-ին այ­լեւս հե­գե­մոն չե՞ն հա­մա­րում: Բայց չէ՞ որ դա առն­վազն կաս­կա­ծի տակ է դնում գո­նե ներ­կա­յիս տես­քով ՆԱՏՕ-ի լի­նել-չլի­նե­լու հար­ցը` որ­պես «տրան­սատ­լանտ­յան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի» ռազ­մա­կան թեւ:

Ի­հար­կե, Մեր­ցի հայ­տա­րա­րութ­յան ի­րա­կան ի­մաս­տը չա­փա­զանց կա­րե­ւո­ր է: Ն­շա­նա­կո՞ւմ է սա, որ նա ազ­դա­րա­րեց գլո­բալ ի­մաս­տով տրան­սատ­լանտ­յան դա­շին­քի «ա­մուս­նա­լու­ծութ­յան» կամ գո­նե դրա մեկ­նար­կի մա­սին: Ըստ այ­դմ, հի­մա պետք է ԱՄՆ-ին եւ Եվ­րո­պա­յին ըն­կա­լենք որ­պես ինք­նու­րույն, ի­րար հետ կապ չու­նե­ցող կամ նույ­նիսկ սուր հա­կա­սութ­յուն­նե­րի մեջ մտած կող­մե՞ր: Թե՞ նման սուր հայ­տա­րա­րութ­յամբ Մեր­ցը փոր­ձեց մի վեր­ջին ճնշում կի­րա­ռել ա­մե­րի­կա­ցի­նե­րի դեմ, որ փոր­ձեն սպաս­վող բա­նակ­ցութ­յուն­նե­րում ինչ-որ զի­ջում­ներ պո­կել:

Բայց մյուս կող­մից, վեր­ջին ժա­մա­նակ­ներս ԱՄՆ-ն­ եւս մի գլուխ ակ­նար­կում է, որ Եվ­րո­պան ի­րեն հե­տաքրք­րում է ոչ թե որ­պես դաշ­նա­կից, այլ, Թ­րամ­փի բա­ռա­պա­շա­րով, որ­պես «բիզ­նես-օբ­յեկտ»: Դաշ­նակ­ցի դե­րի Եվ­րո­պան պար­զա­պես ար­դեն չի ձգում, իսկ ԱՄՆ-ն չի ու­զում սե­փա­կան փո­ղե­րով եվ­րո­պա­ցի­նե­րին այ­լեւս պա­հել: Ընդ ո­րում, երբ նման մո­տե­ցում ֆիքս­վում է այն­պի­սի կա­րե­ւո­րա­գույն փաս­տաթղ­թում, ինչ­պի­սին է ԱՄՆ-ի ազ­գա­յին անվ­տան­գութ­յան հա­յե­ցա­կար­գը, դա ար­դեն նման­վում է «ա­մուս­նա­լու­ծութ­յան» պաշ­տո­նա­կան ա­ռա­ջար­կի: Ա­ռա­վել եւս, որ ան­մի­ջա­պես էլ շրջա­նա­ռութ­յան մեջ է դնում գա­ղա­փար, թե պատ­րաստ­վում է միա­նալ այլ խմբի՝ Ռու­սաս­տա­նի, Չի­նաս­տա­նի, Հնդ­կաս­տա­նի մաս­նակ­ցութ­յամբ՝ հե­տը ա­րեւ­մտ­յան դա­շին­քից տա­նե­լով միայն Ճա­պո­նիա­յին: Ս­րա­նից հե­տո, թե­րեւս, տրա­մա­բա­նա­կան տեսք կու­նե­նար, որ Մեր­ցը հիս­թե­րիկ տո­նով բղա­վեր՝ գնում ես, գնա, այ­լեւս մեր հե­գե­մո­նը չես: Միայն թե այս­տեղ այլ հարց կա՝ իսկ ա­ռանց հե­գե­մո­նի Եվ­րո­պան որ­քա՞ն կդի­մա­նա, երբ բա­նը հա­սել է նրան, որ նույն Գեր­մա­նիա­յում ան­գամ, օ­րի­նակ, Volkswagen-ն­ է հայ­տա­րա­րում պատ­մութ­յան մեջ ա­ռա­ջին ան­գամ հայ­րե­նի­քում գոր­ծա­րան փա­կե­լու մա­սին:

Ա­մեն դեպ­քում, այն տպա­վո­րութ­յունն է, որ ԱՄՆ-ից ե­կած այս ճնշում­նե­րը, ան­կախ այն բա­նից, թե ինչ է հայ­տա­րա­րում Մեր­ցը, սկսեց իր ազ­դե­ցութ­յունն ու­նե­նալ նաեւ Զե­լենս­կու հետ բա­նակ­ցութ­յու­ննե­րի վրա: Եր­կօր­յա այդ գոր­ծըն­թա­ցը թե ինչ վերջ­նա­կան հան­գու­ցա­լու­ծում ու­նե­ցավ, եւ ինչ պա­տաս­խան կու­նե­նա Մոսկ­վան, դեռ սպա­սենք: Բայց նախ­նա­կան կոնկ­րետ արդ­յունք­նե­րի մա­սին դեռ ա­ռա­ջին բա­նակ­ցա­յին օր­վա արդ­յունք­նե­րով հայտնի դարձան: Այդ թվում, որ ՆԱՏՕ-ին Ուկ­րաի­նա­յի ան­դա­մակ­ցութ­յան թե­ման այ­լեւս չկա: Ընդ ո­րում, դա հաս­տա­տե­ցին հենց եվ­րո­պա­ցի­նե­րը՝ ի դեմս ԵՄ արտ­գործ­նա­խա­րար Կա­լա­սի, որը հայ­տա­րա­րեց, որ Ուկ­րաի­նա­յի` ՆԱՏՕ-ին ան­դա­մակ­ցութ­յու­նը այլեւս եվ­րո­պա­կան օ­րա­կար­գում չէ: Ընդ ո­րում, նրա հե­տա­գա խոս­քից կա­րե­լի էր հաս­կա­նալ, թե կոնկ­րետ ինչն է Եվ­րո­պա­յին եւ Զե­լենս­կուն վերջ­նա­կա­նա­պես մղում նման ո­րոշ­ման: Ըստ Կա­լա­սի, Բր­յու­սե­լը կորց­նում է Ուկ­րաի­նա­յին սե­փա­կան մի­ջոց­նե­րով ֆի­նան­սա­վո­րե­լու հնա­րա­վո­րութ­յու­նը, եւ միակ տար­բե­րա­կը մնում է ռու­սա­կան ակ­տիվ­նե­րին դի­մե­լը: Միայն թե, ինչ­պես զու­գա­հե­ռա­բար տե­ղե­կաց­րեց Politico-ն. «Ուկ­րաի­նա­յի կող­մից ռու­սա­կան ակ­տիվ­նե­րի մի­ջո­ցով «փոխ­հա­տուց­ման վարկ» ստա­նա­լու հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը նվա­զում են»: Միան­գա­մայն սպա­սե­լի պատ­ճա­ռով՝ ԵՄ հինգ երկր­ներ՝ Բել­գիան, ո­րի մոտ է ռու­սա­կան փո­ղե­րի հիմ­նա­կան մա­սը, ա­պա նաեւ Բուլ­ղա­րիան, Ի­տա­լիան, Մալ­թան եւ Չե­խիան հրա­պա­րա­կայ­նո­րեն դեմ են ար­տա­հայտ­վել այս ո­րոշ­մա­նը։ Մինչեւ ամ­սի 18-ը, երբ հար­ցը դրվի քվեար­կութ­յան, եւս մի քա­նի երկր­ներ կա­րող են հրա­ժար­վել դրա­նից: Իսկ ա­վե­լի վաղ այդ մա­սին հայ­տա­րա­րութ­յուն էին ա­րել Հուն­գա­րիան եւ Ս­լո­վա­կիան:

Ա­հա այս ֆո­նին, հայտ­նի դար­ձավ նաեւ, որ բեռ­լին­յան բա­նակ­ցութ­յուն­ներն ան­ցել են լար­ված, սա­կայն ա­մե­րի­կա­ցի­նե­րը ո­րե­ւէ էա­կան զի­ջում­նե­րի այդ­պես էլ չեն գնա­ցել: Վե­րա­բե­րո՞ւմ է սա Դոն­բա­սից դուրս գա­լու հար­ցին, դրա հետ կապ­ված ո­րո­շում ե­ղե՞լ է. ա­հա այս հիմ­նա­կան դար­ձած հար­ցից էլ մնում է կախ­ված մնա­ցա­ծը: Չ­նա­յած, ըստ տա­րած­ված լու­րե­րի, այս ան­գամ եւս Զե­լենս­կին հրա­ժար­վել է զոր­քե­րը հա­նել:

Ա­մեն դեպ­քում, այս բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը կտա­նի՞ խա­ղա­ղութ­յան. դեռ վաղ է ա­սել, թեեւ մի շարք հե­ղի­նա­կա­վոր աղբ­յուր­ներ այն գնա­հա­տումն են տա­լիս, որ խա­ղա­ղութ­յանն ա­վե­լի մոտ վի­ճակ մինչ այս դեռ չի ե­ղել: Ա­մեն դեպ­քում, մեկ բան կար­ծես հաս­տատ է. ԱՄՆ-ն, ինչ­պես քա­նիցս են­թադ­րել ենք, այ­լեւս սպա­սե­լու ժա­մա­նակ չու­նի. կան լուծ­ման են­թա­կա մի շարք կա­րե­ւո­րա­գույն հար­ցեր, բայց նախ պետք է ա­վար­տել ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մը: Եվ ե­թե Զե­լենս­կին հա­մա­ռում է, կա­րեղ է միա­նալ «պլան Բ»-ն:

https://iravunk.com/sim/?p=330381&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ